Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մեր երկրում սա ուղղված է տնտեսության ծնկների ջիլերը կտրելուն, տնտեսությունը թուլացնելուն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համավարակի մեկնարկից ի վեր մեր երկրում տարբեր սահմանափակումներ մտցվեցին, երբեմն ուշացած, ավելի հաճախ՝ չվերահսկող: Վերջինները վերաբերում են հանրային վայրեր պատվաստված և/կամ թեստավորված այցելելու պահանջին: Խիստ վերահսկողությունը, կարծես թե, տևեց մի քանի օր:

«Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանի հետ զրույցում անդրադառնում ենք սահմանափակումների արդյունավետության և վերահսկողության մասով առկա խնդիրներին: Նա նշում է, որ դեռևս 2020 թ.-ից թեման իրենց ուշադրության կենտրոնում է, հետևում էին իրադարձություններին, մոնիտորինգի ենթարկում դրանք և մեկնաբանում:

«Զարգացումները ցույց տվեցին, որ սահմանափակումները, տեխնիկական որոշումները և իրավիճակի մեկնաբանումը որևէ աղերս չունեն համաճարակաբանության, վիրուսաբանության և առհասարակ առողջապահության կազմակերպման հետ: Իրենց բոլոր որոշումները երկու խնդիր են լուծում, առաջինն արտաքին գործոնի՝ մասնավորապես ԱՀԿ-ի պատվերը կատարելու, առանց գիտական որևէ հիմնավորման, և երկրորդ՝ այդ «արանքում», կոպիտ ասած, քաղաքական սեփական քայլերի սահուն ընթացքը ապահովելու: Իմ ելույթներն այս թեմայով 2020 թ.-ի հունվարից եմ սկսել: Սկզբից փորձում էինք տրամաբանությունը հասկանալ, ուշադրություն հրավիրել, բայց հետո տեսանք, որ անգամ նախընտրական քարոզարշավի ժամանակ սկսեցին մեզ հեգնել, այնինչ չգիտեինք անգամ, թե հարուցիչը որտեղից է: Այս բոլոր հարցերը լուսաբանել ենք մեր «Մեկ առողջություն» ֆեյսբուքյան էջով, ինչն արժանանում էր ԱՆ-ի ենթակայության տակ գործող տարբեր, այսպես կոչված, հիմնարկների և դրանց խամաճիկների բողոքներին, ինչն էլ պատճառ դարձավ, որ մեր էջը արգելափակվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը:

Ընդգծում է՝ թե՛ վերջին սահմանափակումները, թե՛ դրանից առաջ եղածները որևէ աղերս չեն ունեցել օդակաթիլային ինֆեկցիայի տարածման և կանխարգելման հետ, եթե դա իրոք օդակաթիլային ինֆեկցիա է, սրա մասին փաստում են տարբեր մասնագետներ, համաճարակաբաններ, վիրուսոլոգներ: Հետաքրքրական է, որ խնդիր ունենք նաև նույն սահմանափակումների վերահսկողության մասով: QR կոդերի ներկայացման պահանջ հանրային վայրերում, բայց գրեթե վերահսկողության բացակայություն, հասարակական տրանսպորտում անգամ ալկոգելի առկայության ստուգման կամայական ժամանակացույց, դիմակների վերաբերյալ անհասկանալի մոտեցում: Գրիգորյանն ընդգծում է՝ այս օրինակները ևս կոչված են վկայել, որ տեխնիկական այս որոշումները գիտելիքահեն չեն, հետապնդում են բացառապես քաղաքական նպատակներ: «Իմ անձնական կարծիքով, մեր երկրում սա ուղղված է տնտեսության ծնկների ջիլերը կտրելուն, մեր տնտեսությունը թուլացնելուն: Մարդիկ փորձում են Թուրքիայի հետ մերձենալ, իսկ մեր ֆերմերները զգում են դրա ցավոտ շունչը:

Փակեցին գյուղնախարարությունը, մշակույթի նախարարությունը, խեղդում են ոլորտները: Իմ անձնական կարծիքով, սրանք ծրագրավորված գործողություններ են: Ինչպես երկրորդ նախագահն ասաց, էկոնոմիկայի նախարարությունը վերածվել է հույսի նախարարության: Այնպես որ, կատարվող գործողություններում տրամաբանություն փնտրել պետք չէ: Երբ դեռ ամենասկզբում ասում էինք, որ պետք է վերահսկողություն սահմանել և տեսնել՝ սա ի՞նչ հիվանդություն է, Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի բարձրաստիճան պաշտոնյան մեզ ասաց՝ «վարակիչ հիվանդությունների դեմ օդակաթիլային կարանտինն արդյունավետ միջոց չէ»:

Վերջին 200 տարվա մեջ նույնիսկ երրորդ երկրներում նման բան ասող չի եղել: Սա ասողը մասնագետ է, զբաղեցնում է իմունոկանխարգելման ազգային ծրագրի տնօրենի պաշտոնը: Երբ նման տրամաչափի մասնագետը հանրությանն ապատեղեկացնում է, դա երկու բան է նշանակում՝ կա՛մ նա իր տեղում չէ, կա՛մ ուղղորդված ապատեղեկացնում է մեր հանրությանը: Մասնագիտական որևէ դիսկուրս չկա, բազմիցս հրավիրել ենք ազգային և միջազգային փորձագետների՝ եկեք քննարկենք, արձագանք չկա: Խուսափում են ուղիղ եթերներից, դեմ առ դեմ հանդիպումներից ու մասնագիտական քննարկումներից կամ էլ ներկայացնում են այն, ինչն իրենց է պետք»,-եզրափակում է Գրիգոր Գրիգորյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%