Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ կարելի է անելի մեկ տարում, և որքանո՞վ են իրատեսական Հայաստանի հույսերը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Էրդողանն այլ հոգսեր ունի, նրան քիչ է հետաքրքրում Զանգեզուրի միջանցքը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը գտնվում է ռուսական ռազմական հովանու ներքո, ՀԱՊԿ անդամ է, և այնտեղ տեղակայված են ռուսական զորքեր։ Ադրբեջանը գտնվում է թուրքական պաշտպանիչ հովանոցի տակ. Շուշիի հռչակագիրն ապահովում է այդ երկրի անվտանգությունը։ Դա ստեղծում է հավասարություն, և, միևնույն ժամանակ, առկա է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտության վտանգ։ Բաքուն փորձում է կապիտալիզացնել 44օրյա պատերազմում տարած հաղթանակը, և քանի որ չի կարող վերադարձնել Լեռնային Ղարաբաղը (այնտեղ տեղակայված են Ռուսաստանի զորքերը), նա կենտրոնացել է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով դեպի ադրբեջանական էքսկլավ միջանցք (Զանգեզուրի միջանցք) պահանջելու վրա։

Ադրբեջանն ասում է. «Կա՛մ այդ միջանցքը արտատարածքային է լինելու (և ռուսական զորքերի դե ֆակտո վերահսկողության տակ, որին համաձայն է Ռուսաստանը), կա՛մ հայկական մաքսակետերով, բայց այդ դեպքում Լաչինի միջանցքում էլ կլինեն ադրբեջանական մաքսակետեր»։ Այսինքն, ըստ Բաքվի, Լաչինի միջանցքի կարգավիճակը հավասարազոր է Զանգեզուրի միջանցքի կարգավիճակին։ Ընդհանուր առմամբ, այդ մոտեցումը ձեռնտու է Ռուսաստանին։ Ի վերջո, վերահսկողություն ձեռք բերելով Զանգեզուրի միջանցքի վրա, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի, Մոսկվան ստանում է տարածաշրջանում ազդեցության լրացուցիչ ուժեղ գործիք։ Սակայն այդ մոտեցումը հարմար չէ Երևանին։ Եթե Հայաստանի հարավային տարածքով անցնի Ադրբեջանի երկու հատվածները կապող երթուղի, որը չի վերահսկվի իր կողմից, ապա դա ստեղծում է այդ տարածաշրջանի օտարման վտանգ։

Ավելին, այդ իրավիճակում Հայաստանը կարող է կտրվել իր դաշնակից Իրանից։ Մյուս կողմից՝ եթե հայկական վերահսկողությունը մնա Զանգեզուրի միջանցքի վրա, բայց ադրբեջանցիները վերահսկողություն ստանան Լաչինի միջանցքի վրա, ապա Ադրբեջանը կկարողանա խզել կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Այդ ամենը աղետալի հետևանքներ կունենա Լեռնային Ղարաբաղի համար։ Բացի այդ, 44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառով սուր քննադատության է ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, և նման իրավիճակում նրա նոր զիջումները Ադրբեջանին կարող են հանգեցնել իշխանության կորստի։ Ուստի Հայաստանի իշխանությունը համառում է։ Եվ առայժմ Լաչինի միջանցքը, ինչպես և Սյունիքը, մնում է հայկական վերահսկողության տակ։ Տեսնելով այդ վիճակը՝ Բաքուն նոյեմբերին զինված հարձակում էր սկսել Հայաստանի վրա, և բոլորին պարզ էր դարձել, որ Ադրբեջանը կարող է ուժով Նախիջևան տանող միջանցքը ճեղքել։

Բայց դա հեշտ չէ և հանդիպել է Մոսկվայի որոշ հակազդեցությանը, չնայած դեռ հնարավոր է: Հենց նման պայմաններում էլ Հայաստանը նոր դիվանագիտական գիծ է առաջ քաշել։ Հիմա նա բանակցում է Ադրբեջանի գործընկեր և հզոր հովանավոր Թուրքիայի հետ։ Հայաստանը տասնամյակների ընթացքում առաջին անգամ է բանակցում նրա հետ: Արդյո՞ք Հայաստանի նպատակը լայն համագործակցությունն է Թուրքիայի հետ։ Ամենայն հավանականությամբ, թեև Հայաստանը կարող է տնտեսական գործընկերություն զարգացնել Թուրքիայի հետ, բայց դա չէ նրա հիմնական նպատակը։ Հայկական դիվանագիտության հիմնական խնդիրն է Սյունիքում ադրբեջանական հարձակողական գործողությունների դեմ Թուրքիային զսպող միջոց դարձնելը և ժամանակ շահելը։ Հայաստանը հիմա չի կարող կռվել թուրքադրբեջանական դաշինքի դեմ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, դա իրատեսական չէ։ Եվ այն, ինչ Հայաստանը կարող է անել, անում է՝ խաղում է ժամանակի վրա։

Ի վերջո, քանի դեռ բանակցություններ են ընթանում, Լաչինը և Սյունիքը մնում են իր վերահսկողության տակ։ Իսկ Թուրքիան, քանի դեռ բանակցում է Հայաստանի հետ, ազդանշաններ է տալիս Ադրբեջանին առ այն, որ Հայաստանին հիմա ձեռք չտա։ Բայց որքա՞ն կարող է շարունակվել դա: Թուրքիայում էլ խելացի մարդիկ են իշխանության ղեկին, և նրանք չեն կարող չտեսնել ամբողջ պատկերը։ Վաղ թե ուշ Հայաստանը պե՞տք է զիջի Զանգեզուրը։ Իսկ գուցե ո՞չ: Հավանաբար, հույսն այն բանի վրա է, որ «հետո» չի լինելու։ Ինչո՞ւ: Թուրքիայի ապակայունացման պատճառով. նման ապակայունացումը կարող է ոչնչացնել Ադրբեջանի թուրքական ռազմական հովանոցը կամ լրջորեն թուլացնել այն։ Իսկ ինչո՞ւ պետք է հանկարծ Թուրքիայում ապակայունացում լինի: Որովհետև և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններն այդ երկրում պետք է անցկացվեն 2023 թվականի հունիսին, և շատ հավանական է, որ Էրդողանը արդար ընտրությունների դեպքում պարտվի։

Եթե Էրդողանը հեռանա, նոր կառավարությունը՝ երեկվա ընդդիմադիրների գլխավորությամբ, ժամանակ չի ունենա Լեռնային Ղարաբաղի համար։ Նրանք զբաղված կլինեն իշխանության և ֆինանսական հոսքերի վերաբաշխմամբ։ Երկրում շատ բան կսկսի փոխվել, և այդ փոփոխությունները գուցե և երկար ժամանակով թուլացնեն Թուրքիայի արտաքին գրոհները։ Որպեսզի Էրդողանը չհեռանա, մնում են ընտրակեղծիքները, բայց դա ևս կհանգեցնի ապակայունացման: Թուրքիայում առաջին հերթին գնաճի պատճառով աճում է դժգոհությունը, նկատվում են զանգվածային բողոքի ցույցեր։ Ընտրակեղծիքների դեպքում բողոքի ալիքը շատ կբարձրանա, և միանգամայն հնարավոր է, որ Թուրքիան ապակայունանա, այսինքն՝ կրկին նրան հետաքրքիր չեն լինի Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները։

Այստեղ խոսքը միայն հավանական սցենարների մասին է։ Էրդողանը կպահի՞ իշխանությունը՝ ոչ ոք չգիտի: Սակայն Ադրբեջանին մնացել է մի քանի ամսից մինչև մեկ տարի՝ ճեղքելու Զանգեզուրի միջանցքը։ Այն դեպքում, երբ Թուրքիան թուլանա կամ ընկղմվի ներքին խնդիրների մեջ, ինչը հավասարազոր է նրա արտաքին թուլացմանը, դա անելու Ադրբեջանի կարողություններն արմատապես կնվազեն։ Հայաստանն իր հերթին ձգտում է Զանգեզուրի շուրջ բանակցությունները ձգձգել նման ժամկետներով։ Հայաստանի հույսը դրա վրա է։

Այո, ապագան ոչ ոք չգիտի, խոսքը միայն հնարավորությունների ու սցենարների մասին է, բայց Հայաստանի՝ նման հաշվարկները ինչ-որ տեղ իրատեսական են։ Եթե նույնիսկ Թուրքիայում ընտրությունները ոչինչ չփոխեն, մեկ տարում շատ բան կարելի է անել, օրինակ՝ բանակը վերականգնելու առումով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank