Մահացել է դերասան Բորիս Նեւզորովը
КУЛЬТУРАՌուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Բորիս Նեւզորովը մահացել է կյանքի 73-րդ տարում COVID-19-ից, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Փոքր թատրոնի տնօրեն Թամարա Միխայլովին։
Նեւզորովը ծնվել է 1950 թվականին Կրասնոդարի երկրամասում։ 1968-1970 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Ս. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում, որտեղից հեռացել է սեփական ցանկությամբ։ 1975-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան:
Խաղացել է նոր դրամատիկական թատրոնում, Ստանիսլավսկու անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնում: 2005 թվականից Փոքր թատրոնի դերասան է։
1997-ում Նեւզորովին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, 2011-ին՝ Ժողովրդական արտիստ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



