Դոնեցկից տարհանվել է ավելի քան 6 հազար բնակիչ
МЕЖДУНАРОДНОЕԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից դուրս է բերվել 6,6 հազար մարդ, այս մասին հաղորդում է տեղի ԱԻՆ-ը։ «2022 թվականի փետրվարի 19-ի ժամը 06:30-ի դրությամբ տարհանվածների թիվը կազմել է 6603 մարդ, որից 2436-ը՝ երեխաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ իրենք արդեն ավարտել են Ուսպենկա, Մարինովկա, Ուլյանովսկ և Նովոազովսկ անցակետերում կենսաապահովման կետերի տեղակայումը։ «Նկատենք, որ անցակետերում, բացի տաք սնունդից, քաղաքացիներին տրամադրվում է նաև հոգեբանական և բժշկական օգնություն»,- հավելում են ԱԻՆ-ից։
Ռուսաստանի Օրենբուրգ շրջանը արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Լուգանսկից և Դոնեցկից տարհանված բնակչությանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



