Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանի դիրքորոշումը մի փոքր լղոզված է ու անհասկանալի

ИНТЕРВЬЮ

Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Մինսկի խմբի վերագործարկումը` քաղաքագետն ասաց․ «Թե՛ այդ հայտարարությունը, թե՛ բռնազավթված տարածքների մասին օրենքը, որն այսօր ընդունվեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ, Արցախի խորհրդարանի կողմից ձեռնարկված ճիշտ քայլեր են, սպասելի ու նույնիսկ բնական: Հասկանալի է, որ արցախյան հասարակությունը նման քայլեր պետք է աներ, բայց մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո Արցախի ընդունած օրենքները, հայտարարությունները շատ քիչ ազդեցություն կարող են ունենալ Հարավային Կովկասում ու նաև Արցախի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Այսինքն, եթե վերցնենք այն տերությունները, որոնք Հարավային Կովկասում շահեր ունեն, ապա չեմ կարծում, որ հիմա այնտեղ ինտենսիվորեն ուսումնասիրում են այս օրենքն ու հայտարարությունը: Դա ավելի շատ Արցախից դուրս կընկալվի որպես Արցախի հայության ոգու ճիչը կամ պոռթկումը ընդդեմ անարդարությունների կամ հանուն պատմական արդարության վերականգնման, ինչին միջազգային հանրությունը ըմբռնումով կմոտենա: Բայց, կրկնում եմ՝ տարածաշրջանում կամ Արցախի շուրջ ընթացող գործընթացներում այն որևէ էական ազդեցություն ուղղակիորեն չի կարող ունենալ, որովհետև Արցախի Հանրապետությունը չունի այդ կշիռը:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքներին. խնդիրն այն է, որ հիմա մի փոքր անորոշ է, ընդհանրապես՝ Մինսկի խմբի մանդատի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, որովհետև նրա հիմնական մանդատը արցախյան հակամարտության կարգավորումն էր, որի հիմքում ընկած էր Արցախի կարգավիճակի հարցը, որի վերաբերյալ կար անհամաձայնություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև: Բայց բոլորս ենք հասկանում, որ հիմնական խաղացողները Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունն էին և միջազգային հանրությունը ձևավորել էր Մինսկի խումբ, որը պետք է օգներ Հայաստանին ու Ադրբեջանին հաղթահարելու այդ անհամաձայնությունը: Պատերազմից հետո ունենք մի վիճակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախը չկա, հետևաբար չկա նաև կարգավիճակի հարց ու ինքը բանակցելու ոչինչ չունի այս շրջանակում: Հայաստանի դիրքորոշումն էլ մի փոքր լղոզված է ու անհասկանալի. հայտնի չէ, թե Հայաստանը հիմա պնդո՞ւմ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, համաձա՞յն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավար կարգավիճակով, կամ ընդհանրապես ի՞նչ է հասկանում տարածքային իմաստով Արցախ ասելով: Խոսքը վերաբերում է ներկայիս 3 հազար քառակուսի կիլոմետրի՞ն, մինչև պատերազմը եղած 11,5 հազար քառակուսի կիլոմետրի՞ն, այսինքն՝ այս հարցերին հստակ պատասխաններ չկան: Ուստի, կարծում եմ, որ միջազգային հանրության մոտ էլ կա տարակուսանք՝ ընդհանրապես կա՞ կոնֆլիկտ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Արցախի կարգավիճակի հարցով: Նույնիսկ սա հստակ չէ, որովհետև, եթե չկա կոնֆլիկտ կամ, առնվազն, չկա սուր կոնֆլիկտ, ապա Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով: Քանի դեռ այս հարցում հստակություն չի մտցվել, իսկ հստակություն պետք է մտցվի Հայաստանի դիրքորոշման մեջ՝ ի վերջո Հայաստանն ինչի՞ համար է պայքարում, քանի դեռ չկա այդ հստակեցումը, ինքնին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտն առկախված է: Եթե հասկանալի չէ՝ կա՞ կոնֆլիկտ, թե՞ ոչ, ինչո՞վ պետք է զբաղվի Մինսկի խումբը, որովհետև նրա հիմնական մանդատն է օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտության կարգավորման գործընթացում, որի մեխը Արցախի կարգավիճակն էր, մնացած հարցերը Մինսկի խմբի հիմնական մանդատին չեն առնչվում: Հետևաբար, քանի դեռ Հայաստանը չի հստակեցրել իր դիրքորոշումը, ու քանի դեռ միջազգային հանրությունը չունի հստակ պատկերացում՝ հիմա հայ-ադրբեջանական կոնֆլիկտ Արցախի հարցում կա՞, թե՞ ոչ, ակնկալել Մինսկի խմբի ակտիվացում իր հիմնական մանդատի շրջանակում ուղղակի տրամաբանական չէ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%