Գարեթ Բեյլը հեռանում է Մադրիդի «Ռեալից»
СПОРТՄադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ամռանը կհեռանա թիմից, հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան Twitterի իր էջում։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը որոշել է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ իսպանական ակումբից։ Ուելսցի հարձակվողի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր լիգայի և MLS-ի ակումբները։
32-ամյա Բեյլի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Ընթացիկ մրցաշրջանում ուելսցի հարձակվողը Իսպանիայի Լա Լիգայում չորս խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մտադիր է կարիերան ավարտել «Տոտենհեմում»: Բեյլը հանդես է եկել «Տոտենհեմում» 2007-2013 թվականներին, ինչպես նաև նախորդ մրցաշրջանում՝ վարձավճարով: Ընդհանուր առմամբ՝ Գարեթն անգլիական թիմի կազմում անցկացրել է 237 հանդիպում, որոնցում խփել է 72 գոլ և կատարել 61 գոլային փոխանցում։
Բեյլի «շուկայական արժեքը» գնահատվում է 5 միլիոն եվրո: