Ամերիաբանկն արժանացել է առևտրի ֆինանսավորման գծով հերթական մրցանակին Միջազգային ֆինանսական կորպորացիայից
ЭКОНОМИКАՀամաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ. լավագույն թողարկող բանկ Կովկասում»:
Մրցանակները IFC-ի կողմից շնորհվում են իր միջազգային լավագույն գործընկերներին` գործունեության գերազանց արդյունքների և արդյունավետ համագործակցության համար:
Պահպանելով իր առաջատար դիրքը Հայաստանյան առևտրի ֆինանսավորման շուկայում, Բանկը առավել կարևորում է իր գործունեության նկատմամբ տարածաշրջանային մակարդակում նման գնահատականը լավագույն միջազգային գործընկերներից մեկի կողմից:
Տեղեկացնենք, որ առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակներում IFC-ի երաշխավորությամբ Ամերիաբանկի կողմից ներգրավվել է առևտրի ֆինանսավորման գծով կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների գյուղատնտեսական, էներգետիկ ու արդյունաբերական բնույթի խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը` ժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմամբ: