Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իշխանության կեղծիքները, տեղեկատվական փուչիկներն ամեն օր պայթում են». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունները կեղծիքներով փորձում են իրենց սեփական դիրքերն ամրապնդել և միևնույն ժամանակ թուլացնել ընդդիմության դիրքերը: Այսինքն, ընդդիմությանը մեղադրել այն ամենի մեջ, ինչն իրենք են արել և այդ ամենը փորձել, այսպես ասած, հիվանդ գլխից գցել առողջ գլխի վրա:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ հիշեցնելով նաև նախկինում տարածված կեղծիքները: «Ժամանակին շատ կեղծիքներ տարածվեցին, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին, բայց մյուս կողմը քիչ էր արձագանքում այս ամենին, ինչի պատճառով այդ կեղծիքները կուտակվեցին ու կուտակային էֆեկտ ունեցան: Բայց հիմա, քանի որ Ռ. Քոչարյանն ակտիվ քաղաքականություն է վերադարձել ու նաև ընդդիմադիր դաշտի առաջատարներից մեկն է, արդեն արձագանք է լինում: Եվ մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են իշխանության այդ կեղծիքները, այդ տեղեկատվական փուչիկներն ամեն օր պայթում»,-ասաց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով նաև Ռ. Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությանը, ըստ որի, կեղծ են Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե 1999-ին Ստամբուլում ստորագրած փաստաթղթով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Բացի այդ, ամեն օր բազմաթիվ կեղծիքներ են ի հայտ գալիս: Շատ բարդ է այդ ամենն ամեն անգամ հերքել, որովհետև այնպիսի տպավորություն է, որ իշխանությունների մոտ, այսպես ասած, կեղծիքների գործարան կա, որը օրական պլան է կատարում: Նույն Ստամբուլ յան փաստաթղթի առումով հերթական անգամ Փաշինյանը կրկին խայտառակ եղավ: Բայց դա իր համար ոչինչ չի նշանակում: Քանի որ ժամանակին եղել է ապատեղեկությունների «արտադրամասի» պետերից մեկը, իր համար որևէ խնդիր չկա. այս մեկը չստացվեց, մյուսը կփորձի: Այսինքն, դա անդադար գործընթաց է իրենց մոտ»,-նշեց Տ. Քոչարյանը՝ շեշտելով, որ կեղծիքների գեներացումը հասարակության մոտ սխալ պատկերացումներ կարող է ստեղծել:

Մատնանշելով նաև այլ վտանգների մասին՝ նա հավելեց. «Ի վերջո, առողջ քաղաքական ուժերը, որոնք Հայաստանի՝ որպես պետություն, փրկության օրակարգն են տանում, կեղծիքների պատճառով որոշակի ժամանակ չեն կարողանում հավաքել այն ձայները, ինչը պետք է Հայաստանի պետականության ու հայ ազգի փրկության համար: Մյուս օրինակը 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ կեղծիքի ֆաբրիկան սկսեց աշխատել: Արդեն վերջում, երբ հասկացանք, որ պարտություն ենք կրել, շատ ուժեղ բարոյահոգեբանական հարված հասցվեց ազգին: Ի դեպ, մինչ օրս մարդիկ խոր դեպրեսիայի մեջ են: Այդպիսով, ազգի դիմադրողականությունը թուլացվեց թե՛ արտաքին, թե՛ ներքին ճանապարհին:

Այս ամենին իրականում թեթև նայել պետք չէ, որովհետև ուրիշ կեղծիքներ էլ տանում են դեպի ազգի պառակտմանը: Օրինակ է սևերի ու սպիտակների բաժանումը, բացի այդ, որոշակի կեղծարարներ արցախցիների դեմ են տրամադրում: Երբ իշխանափոխություն լինի, այն մարդիկ, որոնք կառավարում են ֆեյքերի արտադրամասերը, շատ ավելի մեծ պատիժ պետք է կրեն, շատ ավելի երկար ժամկետով պետք է բանտարկվեն: Սա զուտ դասական հանցագործություն չէ, որովհետև այն, ինչ արեցին վերջին 3 տարվա ընթացքում և դրան նախորդած տարիներին, աններելի է: Իսկ իշխանություններն այս ամենի հովանավորողներն են, գաղափար տվողներն են: Բոլորն այս ամենի մեջ թաթախված են: Նման նյութեր տարածողները, տարբեր յութուբյան ալիքներ, ֆեյսբուքյան էջեր ստեղծողները հետո չեն կարող արդարանալ՝ ասելով, թե պարզապես փողով գործ են արել կամ հրաման են կատարել: Այդ մարդիկ հավասարապես պատասխանատու են, նաև իրենց ձեռքերի վրա է 5000 զոհված երեխաների արյունը»:

Մեր զրուցակցի խոսքով, այսօր իշխանությունները փորձում են ամեն ինչ գցել ընդդիմության գրպանը. «Ինչպես հանձնեցին Արցախը, խարխլեցին Սյունիքի անվտանգությունը, այնպես էլ հիմա փորձում են դավաճանությունը ևս գցել ընդդիմության գրպանը: Բայց այստեղ ընդդիմությունը ևս անելիք ունի. իհարկե, քայլեր արվում են, պատասխանում են, բայց պետք է շատ ավելի ակտիվ լինել, որովհետև եթե ինչ-որ մի տեղ թերանաս, աչք փակես, փորձես ազնվական կեցվածք ցուցաբերել, այս դեպքում ոչինչ չի աշխատի, քանի որ դիմացի կողմը՝ իշխանությունը, որևէ կարմիր գիծ ու սրբություն չունի»:

Այս համատեքստում անդրադառնալով ներկա փուլում տարվող գործընթացներին ու իշխանության օրակարգին՝ Տ. Քոչարյանը նշեց. «Հայաստանը դեպի թրքացման է գնում, դեպի, այսպես ասած, աջարիզացիա: Գլոբալ առումով ներկայիս իշխանությունը թուրքական օրակարգ է առաջ մղում: Սա պետք է արդեն հասկանալ ու գործել ըստ դրա, որովհետև շատերը, անգամ ընդդիմության մեջ, դեռևս դա չեն հասկանում: Հույս ունենալ, որ այս իշխանությունները հայկականության սատարողներ, աջակիցներ և նպատակներ իրագործողներ են, միամտություն է, որը նաև վտանգավոր է մեզ համար: Պետք է շատ լավ հասկանանք, որ այս իշխանությունները Հայաստանի պետականության ու ընդհանուր հայկականության հետ որևէ աղերս չունեն՝ իրենք այստեղ այլ երկրների օրակարգն են առաջ տանում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%