Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Նորմալ երկրներում հանքերի շրջակայքում աճեցվող միրգը, բանջարեղենը, հողը լաբորատոր փորձարկումներ կանցնեին, իսկ մեզ մոտ...». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ տեղի է ունենում Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի շուրջ վերջին ամիսներին, մեղմ ասած, անհասկանալի է: Նախ՝ հայտնի դարձավ, որ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ Արմենիա» ռուսաստանյան ընկերությունը: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ ընկերությունն իր բաժնեմասերի 25 տոկոսը նվիրել է ՀՀ կառավարությանը: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով: Հարցերն էլ ավելի շատացան: Ի դեպ, կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»՝ իրեն փոխանցված բաժնետոմսերի մի մասի իրավունքները որոշ ժամանակ հետո հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Մութ անկյուններն այս ամբողջ պատմության մեջ գնալով ավելանում են: Ի դեպ, մինչ այժմ որևէ փաստարկված հիմնավորում, մեկնաբանություն այս գործարքի շուրջ չի հնչել կառավարությունից կամ պետական գերատեսչություններից: Կարծես թե, այսպես էլ պետք է լիներ:

Պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին ահազանգեր բնապահպանները սկսեցին հնչեցնել դեռ նախորդ տարվանից: Մեզ հետ զրույցներում նշել էին, որ «Թուխմանուկ», «Ֆերմերների շարժում» և «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ները գրավոր հարցումներ են ուղարկել գործարանի տնօրինությանը, որոնք մնացել են անպատասխան: Հարցումները վերաբերում են Արծվանիկի պոչամբարին, Ողջի գետի աղտոտվածությանը և այնտեղ նկատվող ցամաքային պրոցեսներին ու գյուղատնտեսական հողերի խնդիրներին: Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում մտահոգություն էր հայտնել պղնձաձուլարան կառուցելու հայտարարության վերաբերյալ:

Առողջապահական, շրջակա միջավայրին հասցվող վնասները տիկին Ադամյանն ամփոփել էր հետևյալ մտքով. «Հայաստանին չի մնալու ոչինչ, ավելի ճիշտ՝ մեզ մնալու են պոչամբարները, աղտոտված հողերն ու ջրերը»: Գյուղատնտեսական հողերին առնչվող խնդիրների մասին զրուցեցինք «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանի հետ: Զրույցի սկզբում նա նշում է՝ նախ ընդգծենք, որ բաց հանքերի շահագործումը մեծ վտանգ է ներկայացնում էկոլոգիական և գյուղատնտեսական տեսանկյունից: «Բաց հանքի շահագործման դեպքում օդում առաջանում են թունավոր մետաղների մնացորդ-մասնիկներ, որոնք քամիները տեղափոխում և լցնում են մոտակա գյուղատնտեսական հողատեսքերի վրա: Հաջորդը պոչամբարներն են, որոնց մի մասը հնացել, մաշվել են, և որոշ տեղերում գոյություն ունեն ծանր և թունավոր մետաղների բացթողումներ:

Այդ պոչամբարների մի մասը վաղուց չի վերանորոգվել: Պոչամբարից դուրս եկած թունավոր, ծանր մետաղները, խառնվելով անձրևաջրերի և ձնհալի ջրերի հետ, հոսում և լցվում են Ողջի գետը, որտեղից գնում և ողողում են ոռոգվող մոտակա գյուղատնտեսական հողերը: Այդ թունավոր նյութերը, խառնվելով ջրի հետ, հոսում են դեպի բույսերի արմատները, այնտեղից էլ՝ պտուղը: Եվ այդ պտուղը (լինի միրգ և բանջարեղեն) ուտում են մարդիկ և պարծենալով ասում՝ հայկական միրգը ուրիշ է, բանջարեղենն ուրիշ է: Իրոք, դա վերաբերում է հայկական միրգ-բանջարեղենին, սակայն չի վերաբերում կոնկրետ վերոնշված տարածքի կամ ընդհանրապես հանքերի մոտակա տարածքների միրգ-բանջարեղենին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սեդրակյանը:

Նշում է՝ վտանգավոր է նաև այդ հողատարածքի անասնակերով սնված անասունի վիճակը, նրա կաթնամթերքը, մսամթերքը: «Այդ պատճառով էլ մոտակա գյուղերի բնակիչները բողոքում են աղիքա-ստամոքսային մի շարք հիվանդություններից»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ պղնձաձուլարան (մանավանդ՝ բաց) կառուցելու տեսանկյունից վտանգները նույնն են:

Փորձագետը ևս նշում է՝ բնապահպանական տեսակետից հնարավոր վտանգների մասին ահազանգել են բազմաթիվ բնապահպաններ, ոլորտային փորձագետներ:

«Նախորդ տարի բնապահպան Սիլվա Ադամյանի հետ ահազանգել և նամակով դիմել ենք Պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել: Նորմալ երկրներում տեղի միրգը, բանջարեղենը, հողը լաբորատոր նորմալ փորձարկումներ կանցնեին, իսկ մեր երկրում ո՛չ Պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, ո՛չ էլ երկրի կառավարությանը, կարծես թե, դա չի հետաքրքրում»,եզրափակում է «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%