Իլհամ Ալիեւը մեկնել է Մոսկվա
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես հայտնի է, այսօր հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, Ռուսաստանի նախագահը նրան հրավիրել էր Մոսկվա։ Այցը պաշտոնական է լինելու, որի ընթացքում ստորագրվելու է հատուկ հռչակագիր, որը ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր մակարդակի վրա է բարձրացնելու։
Եւ ահա, Մեհրիբան Ալիեւան իր ինստագրամյան էջում հրապարակել է գրառում այն մասին, որ Ադրբեջանի նախագահն ու ինքն արդեն մեկնել են Մոսկվա։ Մոսկվայում նրանց դիմավորել են ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն եւ այլ պաշտոնատար անձինք։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



