Հայաստանի իշխանությունը դա կարող էր անել պատերազմի սկզբնական փուլում, բայց չարեց. Էդուարդ Շարմազանով
БЛОГԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ուշադիր հետեւում էի ՌԴ Անվտանգության Խորհրդի նիստին։
Բանախոսներից ոմանք հղում էին անում ազգերի ինքնորոշման իրավունքին։
34 տարի շարունակ Արցախի հայությունը պայքարում է ինքնորոշման աստվածատուր իրավունքի իրացման համար։
Հետխորհրդային տարածքում Արցախի ժողովրդից ավելի հիմնավոր փաստեր ինքնորոշման իրավունքի իրացման համար դժվար է մատնանշել։
Հայաստանի իշխանությունը դա կարող էր անել պատերազմի սկզբնական փուլում,բայց չարեց։
Կարող են դա անել հիմա,չեմ կարծում թե ռուսներն այսօր դեմ արգումենտներ կբերեն՝ հաշվի առնելով նրանց կողմից Լուգանսկի ու Դոնեցկի անկախության ճանաչումը։
Բայց անհնար է դա իրականացնի մի ռեժիմ,որը Շուշին է վախենում օկուպացված համարել,որպեսզի «կառուցողական» պարոնը չզայրանա ։
Իսկ Թուրքիան արդեն անթույլատրելի է համարել Ռուսաստանի կողմից Լուգանսկի ու Դոնբասի անկախության ճանաչումը։
Սա մեծ ու բարդ աշխարհաքաղաքական պայքարի նոր փուլ է։
Հայաստանի համար այս ճակատագրական փուլում վտանգավոր է ունենալ հակազգային ու պանթուրքիզմի օրակարգ սպասարկող իշխանություն։
Հ.Գ. Քանի որ պետությունների պատմությունից շատ է խոսվում, նշեմ. Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է ընդամենը 1918-ի մայիսին։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



