Ադրբեջանում լրագրող է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԲաքվի արվարձանում (Բալախանի գյուղ) փետրվարի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դանակի հարվածից սպանվել է 24-ամյա անկախ լրագրող Ավազ Շիխմամեդովը (Հաֆիզլի), հայտնում է Turan-ը։
«Ինչպես նշվում է երկրի ներքին գործերի նախարարության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ, սպանությունը կատարել է մահացածի զարմիկը` Ամրուլլա Գյուլալիեւը:
Ըստ նույն աղբյուրի՝ մարդասպանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է անձնական թշնամանքի պատճառով։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ մահացածը համասեռամոլ էր եւ ակտիվորեն պաշտպանում էր ԼԳԲՏ անձանց իրավունքները։ Շիխմամեդով-Հաֆիզլին համագործակցում էր տարբեր ինտերնետային ռեսուրսների եւ պարբերականների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



