ՄԻՊ արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են, զրուցում են բերման ենթարկվածների հետ․ Թաթոյան
БЛОГՄարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Ոստիկանության բաժիններում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Օմբուդսմենը նշել է, որ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկված անձանց հետ:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մոտ 20 անդամի են բերման ենթարկել՝ այդ թվում աղջիկների, որոնք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին մասնակցելու նպատակով ադրբեջանցի պատգամավորների՝ Երեւան այցելելու դեմ բողոքի ակցիա են անցկացրել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
3
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
4
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



