Ու ընդհանրապես, հավաքվեք գնացեք ձեր թուրք ու ադրբեջանցի ախպերների մոտ. իրար արժանի եք. Տիգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Կարելի է որոշակի ըմբռնմամբ մոտենալ այն հանգամանքին, որ իշխանությունը պարտավորվածություն ունի ապահովելու Եվրանեսթի կամ այլ ձևաչափով ՀՀ եկող պաշտոնական պատվիրակությունների անվտանգությունը, այդ թվում՝ ադրբեջանցիների, սակայն օբյեկտիվ իրողությունների պայմաններում, հանրային արձագանքը զսպելու միջոցներն անընդունելի են։
Այն, ինչ Մարիոթ հյուրանոցի դիմաց դրսևորում էին ոստիկանության առանձին ներկայացուցիչներ ՀՅԴ-ի կազմակերպած ակցիայի մասնակիցների նկատմամբ բացի բնական զայրույթից նաև մեծ հարցադրումներ են առաջացնում։
Կրկնում եմ՝ պատվիրակությունների ֆիզիկական անվտանգության ապահովման հանգամանքը հասկանալի է, սակայն ոստիկանության տարբեր դեմքերի արտահայտությունները, չհիմնավորված կոպտությունը ուղղակի անհասկանալի է։
Ուզում եմ հասկանալ, թե ինչո՞վ է արտահայտվում ոստիկանների ջանասիրությունը ադրբեջանցիների հանգիստը նման վարքագծով ապահովելու հարցում։
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է իրեն զգում ՀՀ ոստիկանապետը սոցիալական ցանցերում ոստիկանական անհամաչափ գործողությունների կադրերը դիտելիս, արդյո՞ք իր աչքի առաջ չեն գալիս 44-օրյա պատերազմում զոհված մեր հայրենակիցները, այդ թվում՝ ոստիկանության մեծ թվով զոհված աշխատակիցները։
Միթե՞ արժանապատվությունը, տղամարդկությունը, մարդկությունը, բարոյականությունը, ձեր մեջի հայը վերջնականապես մահացել է։
Սրան տարեք, նրան տարեք, էն մեկին տարեք... ձեր Նիկոլին հավաքեք տարեք։
Ու ընդհանրապես, հավաքվեք գնացեք ձեր թուրք ու ադրբեջանցի ախպերների մոտ։ Իրար արժանի եք։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



