Լևոն Արոնյանը գրավեց 9-րդ տեղը և դուրս մնաց փլեյ-օֆֆից
СПОРТԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն ավարտեց ելույթներն առցանց անցկացնող Airthings Masters արագ շախմատի մրցաշարի առաջին փուլում:
Մեր հավաքականի նախկին առաջատարը 45 հնարավորից (հաղթանակի համար տրվում էր 3, ոչ-ոքու համար` 1 միավոր) վաստակեց 21 միավոր և զբաղեցրեց 9-րդ տեղը: Խմբային փուլի հաղթող դարձավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը վաստակեց 29 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները:
Հիշեցնենք, որ Airthings Masters շախմատային մրցաշարերի շարքը բաղկացած է 9 փուլից: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1,6 մլն դոլար է, բացի այդ յուրաքանչյուր հաղթանակի համար շախմատիստները կստանան 750-ական դոլար պարգևավճար: Նշենք, որ մինչև 40-րդ քայլը կողմերը չեն կարող միմյանց ոչ-ոքի առաջարկել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



