Էրդողանը Պուտինին ասել է, որ չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության դեմ Ռուսաստանի քայլերը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ չի ճանաչում Ռուսաստանի քայլերն ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ կայքը, հաղորդում է Gazeta.ru-ն։
«Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իրավիճակի սրումը, հատկապես ռազմական հակամարտությունը, ոչ մեկին օգուտ չի բերի։ Նա նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս դիվանագիտական շփումների շարունակման օգտին և պատրաստ է իր ներդրումն ունենալ լարվածության թուլացման և խաղաղության պահպանման համար»,- ասվում է ուղերձում։
Էրդողանն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



