8 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի քսել դեմքի մաշկին
ЛАЙФԲոլորն էլ ցանկանում են հարթ, մաքուր ու գեղեցիկ մաշկ ունենալ։ Ի վերջո դեմքի մաշկի որակից է կախված մեր գեղեցկությունը։ Եվ հաճախ շատերը կոսմետիկ միջոցները փոխում են բնական միջոցներով, որոնց մեծ մասը հիմնականում արդյունավետ է և կողմնակի ազդեցություն չի ունենում։ Սակայն կան տարածված բնական միջոցներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի դեմքին քսել, դրանք հակառակ արդյունքը կտան։
Մազի լաք
Գուցե նման խորհուրդ ձեզ տված լինեն։ Ոմանք մազի լաքը փչում են դեմքին, իբրև մաքրող միջոց։ Այնինչ մազի լաքը դեմքը չորացնում է ու նպաստում մաշկի ծերացմանը։
Յուղեր
Շատերը կարծում են, որ տարատեսակ յուղերը սնուցում են մաշկը։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Յուղերը նպաստում են դեմքի սև կետերի ավելացմանը։
Սպիրտ
Իհարկե, սպիրտն արդյունավետ ախտահանիչ միջոց է, դրանով բոլորն էլ տարբեր վերքեր են մշակում։ Երբ մենք սպիրտը քսում ենք դեմքին, միանգամից մաշկը թարմանում է, սակայն շատ շուտով կարող է բորբոքվել, չորանալ, ալերգիկ ռեակցիաներ առաջանան։
Հակաքրտինքային միջոց
Սրանք էֆեկտիվ են թևատակերի համար, սակայն դա չի նշանակում, որ այն կարելի է դեմքին էլ քսել։ Ոմանք այն դեմքին են քսում, որպեսզի ֆիքսեն շպարը, սակայն դա սխալ է։ Այսպիսով թթվածնի մուտքը փակում եք դեպի մաշկ, այն միանգամից սկսում է ծերանալ։
Եղունգների ներկ
Ոմանք երբեմն եղունգի անգույն լաք են քսում մաշկին՝ տոնական շպարը պահպանելու համար։ Սակայն սա շատ սխալ մոտեցում է։
Նախ, եղունգի ներկը դժվար է հեռացնելը դեմքից, հետո այն վնասում է մաշկը, դրա մեջ բազմաթիվ թունավոր նյութեր կան։
Քացախ
Քացախը հաճախ օգտագործում են՝ դեմքը մաքրելու համար։ Սակայն պետք է իմանաք, որ քացախը չի կարելի իրենով օգտագործել, այն պարտադիր պետք է բացել ջրով 1/3 հարաբերակցությամբ։
Մայոնեզ
Մայոնեզը լավ սնուցող միջոց է, այն լավ է մազերի աճի համար՝ իբրեւ դիմակ, մազերին փայլ ու գեղեցկություն է տալիս։ Սակայն երբ խոսքը դեմքի մաշկի մասին է, մայոնեզ օգտագործել խորհուրդ չի տրվում։ Մայոնեզի բաղադրության մեջ մտնող նյութերը կարող են սև կետեր ու պզուկներ առաջացնել։
Ատամի մածուկ
Շատ հաճախ դեմքի սեւ կետերը մաքրելու համար սովորական ատամի մածուկ են օգտագործում։ Իհարկե, ատամի մածուկը սև կետերը կարող է անցկացնել, սակայն դրա քիմիական բաղադրությունը վնաս է մաշկին՝ չորացնում է այն, рН-բալանսը խախտում, դեմքի վրա հետքեր է առաջացնում։



