Երևանում բախվել են Mazda 3-ը, ՎԱԶ 21144-ն ու թիվ 47 երթուղու միկրոավտոբուսը, կան վիրավորներ
ОБЩЕСТВОՓետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



