Վրաստանի նախագահը հավանություն տվեց վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլիի թեկնածությանը
ПОЛИТИКАՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն Է տվել երկրի վարչապետի պաշտոնի համար խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված ԱԳ նախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես պաշտպանեցի ինչպես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնաթողությունը, այնպես Էլ Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, հենց որ այն ինձ ներկայացրեցին»,- հայտարարել Է Վրաստանի նախագահը:
Այժմ վարչապետի թեկնածուն պետք Է խորհրդարանին ներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը եւ իր ծրագիրը, օրենսդիր մարմինը ձայների մեծամասնությամբ պետք Է վստահության քվե հայտնի նոր կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



