Ռուս զինվորականները ուկրաինական մեքենաներով շարժվում են դեպի Կիևի կենտրոն․ փոխնախարար
МЕЖДУНАРОДНОЕՌուս զինվորականները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենա, նրանք շտապում են Կիևի կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Նշվում է, որ այս 2 մեքենաների հետևից է շարժվում ռուսական բեռնատարների շարասյունը։
«Ռուս զինվորականները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենա՝ ուկրաինացի զինվորականների համազգեստով և Օբոլոնի ուղղությամբ արագությամբ շարժվում են դեպի Կիևի կենտրոն։ Նրանց հետևում է ռուսական շարասյունը՝ ռազմական բեռնատարներով»,-նշել է նա:
Փոխնախարարը հավելել է, որ դրանք անպայման վնասազերծվելու են։

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



