ՆԱՏՕ-ն նշել է Ուկրաինայում խաղաղության «ամենաարագ և լավագույն» ուղին
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի հետ բանակցությունների մասին որոշումը պետք է կայացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ նման հարցերը որոշում են պետության ղեկավարն ու նախարարների կաբինետը։ «Ինչ վերաբերում է Ուկրաինայի կառավարության, նախագահ Զելենսկու և Ռուսաստանի միջև հնարավոր բանակցություններին, իմ հիմնական ուղերձն այն է, որ նախագահ Զելենսկին և Ուկրաինայի կառավարությունը պետք է որոշեն»,- հայտնել է նա դաշինքի դիրքորոշումը։
Ստոլտենբերգի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է տեսնել, թե ինչպես «Ռուսաստանը կդադարեցնի հարձակումները Ուկրաինայի դեմ»։ Նրա կարծիքով՝ սա «խաղաղության ամենաարագ, ամենահեշտ ու լավագույն ուղին է»։
1
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой
3
В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»
4
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»
5
«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст»



