Ժիրինովսկու վիճակը գնալով վատանում է
МЕЖДУНАРОДНОЕԼիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին և մտցրել արհեստական կոմայի վիճակի մեջ: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, հայտնում է Mash Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով՝ Ժիրինովսկու վիճակը վերջին օրերին գնալով վատանում է։ Տեղեկություններ են եղել, որ նա դժվարությամբ է կարողանում խոսել և շնչել, ինչի պատճառով բժիշկները նրան տեղափոխել են կենսապահովման ապարատ։
Սակայն Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ քաղաքական գործչի առողջական վիճակի վատթարացման մասին տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
Կուսակցությունից հայտնել են, որ Ժիրինովսկու առողջական վիճակը գնահատվում է կայուն։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



