Թուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի համար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի անցման համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ստամբուլի առափնյա անվտանգության վարչությունում՝ նշելով, որ համապատասխան որոշում չեն ստացել։
Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարություն է տարածել Թուրքիայի նեղուցներով ռուսական նավերի անցումն արգելելու մասին։ Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար, սակայն ռուսական կողմն իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել բազա։
«Նեղուցները բաց են, մենք նման որոշում չենք ստացել»,- ասել է վարչության ներկայացուցիչը։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



