ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Չեռնոբիլի ատոմակայանում պարեկություն իրականացնելու կադրերը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է ցուցադրել Չեռնոբիլի ատոմակայանից։ Կադրերը հրապարակում է РИА Новости-ին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումներն Ուկրաինայի ազգային գվարդիայի ԱԷԿ-ների պաշտպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ միասին պաշտպանում կայանը։
ՌԴ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաբլոկների, սարկոֆագի և օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանների անվտանգության համատեղ պահպանման վերաբերյալ։ «Ռուս դեսանտայինների և ուկրաինացի զինվորականների համատեղ աշխատանքը երաշխիք է, որ ազգայնականները կամ այլ ահաբեկչական կազմակերպությունները չեն կարողանա օգտվել երկրում ստեղծված իրավիճակից՝ միջուկային սադրանք կազմակերպելու համար», - ասվում է ՊՆ-ում:
Նշվում է, որ ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է վերահսկել ռադիոակտիվ իրավիճակը և ԱԷԿ-ը պահպանել բնականոն ռեժիմում։