Ադրբեջանը կօգնի Ուկրաինային
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է, որ Ուկրաինայում շտապօգնության մեքենաներն ու հրշեջ բրիգադները հնարավորություն կունենան անվճար լիցքավորել մեքենաները երկրի ընկերության ցանցի բոլոր լցակայաններում։ Այս մասին ТАСС-ին հայտնել է SOCAR-ի միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը։
«SOCAR Energy Ukraine-ն առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, անվճար վառելիքով կաջակցի Ուկրաինայում շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաներին»,- ասել է նա։
Նշվում է, որ SOCAR-ի ուկրաինական «դուստրը» մասնավորապես զբաղվում է, ավտոմոբիլային և ավիացիոն վառելիքի, նավթամթերքի մեծածախ և մանրածախ վաճառքով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը խոստացել է օգնել իր երկրին նավթամթերքների հարցում։