Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հովիկ Աբրահամյանը վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնում

ПОЛИТИКА

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին, որի օրակարգային առաջին հարցով տեղի է ունեցել խորհրդի նախագահի ընտրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է վարչապետ Աբրահամյանի թեկնածությունը: Խորհրդի անդամների քվեարկության արդյունքում Հովիկ Աբրահամյանը միաձայն վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ առաջիկա 5 տարիներին միասին կշարունակեն իրականացնել ՀՊՏՀ-ի արդյունավետ գործունեությանն ու հետագա զարգացմանն ուղղված քաղաքականությունը:   

Այնուհետև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել համալսարանի 2015 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2015 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով: Ռեկտորն անդրադարձել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը: Կորյուն Աթոյանի խոսքով՝ բուհի հիմնական խնդիրն է եղել և շարունակում է մնալ աշխատաշուկայում մրցունակ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Համալսարանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, արտերկրի համալսարանների հետ համագործակցության խորացմանը: Անցնող տարում ՀՊՏՀ-ն դարձել է Եվրասիական համալսարանների ասոցիացիայի անդամ, կնքվել է միջազգային 17 պայմանագիր: Զեկույցի ընթացքում ռեկտորը ներկայացրել է նաև համալսարանի 2016 թվականի համար նախատեսվող բյուջեի նախագծի ցուցանիշները: 

Նիստի արդյունքներով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՊՏՀ-ի 2015 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2015 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել համալսարանի 2016 թ. բյուջեն: 

Ամփոփելով խորհրդի աշխատանքները՝ վարչապետը նշել է, որ որակյալ կադրերի պատրաստման, համալսարանի մրցունակության և հեղինակության բարձրացման համար բուհի ղեկավարության և աշխատակիցների ջանքերն արդյունավետ են եղել: «Համաշխարհային տնտեսական զարգացումներն առաջադրում են նոր խնդիրներ, որոնց լուծման, երկրների տնտեսությունների ուժեղացման համար անհրաժեշտ է ունենալ բարձրորակ կրթությամբ մասնագետներ: Այս առումով ՀՀ կառավարությունը նույնպես կարևորում է բարձրորակ տնտեսագետների պատրաստման գործը, որը վստահված է նաև ձեզ՝ հարգելի համալսարանականներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ Տնտեսագիտական համալսարանն իր ներուժով պետք է աջակից լինի կառավարությանը՝ տնտեսական քաղաքականության իրականացման գործում: Այս առումով, գործադիրի ղեկավարը գովելի է համարել այն, որ կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և ուսանողների կողմից դարձել են հետազոտության թեմաներ: «2015թ. Տնտեսագիտական համալսարանում շարունակվել է բարեփոխումների և զարգացման քաղաքականությունը: Կրթության որակի բարելավումը,  գիտահետազոտական աշխատանքների շարունակումը, աշխատակիցներին և ուսանողներին հասցեագրված սոցիալական քաղաքականությունը, միջազգային կապերի աշխուժացումը, տեխնիկական վերազինումը, ուսանողների հաջողությունները տարբեր ոլորտներում փաստում են, որ համալսարանը տարեցտարի զարգանում և մրցունակ է դառնում: Կրթության որակի բարելավման ուղղությամբ   կատարված քայլերից կարևորում եմ համալսարանի հավատարմագրման փաստը: Այս բոլոր հաջողությունները նպաստում են բուհի հեղինակության բարձրացմանը և հպարտանալու առիթներ ընձեռում»,-նշել է վարչապետը:

Ամփոփելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ համալսարանի 2015 թվականի բյուջեի կատարման արդյունքները գոհացուցիչ են և ցույց են տալիս, որ բյուջեն արդյունավետ ու խնայողաբար է տնօրինվել: Ըստ նրա, արդյունքները տեսանելի են բուհի գործունեության բոլոր ուղղություններում՝ սոցիալական ծրագրերից մինչև բուհական միջավայրի արդիականացում: Վարչապետի խոսքով՝  2016թ. բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ առկա միտումները կպահպանվեն նաև գալիք տարում:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%