Կառավարությունն առաջարկում է Երեւանի կենտրոնում կիսակառույց շենքերի համար խոշոր տուգանքներ կիրառել
ОБЩЕСТВОԵրեւանի կենտրոնում երկարատեւ շինարարությունների համար, որոնք փչացնում են մայրաքաղաքի ճարտարապետական պատկերը, առաջարկվում է խոշոր տուգանքներ սահմանել: Այդ մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնել է Նարեկ Սարգսյանը` ամփոփելով 2015 թվականը:
Նրա խոսքով, նման փոփոխություններ են նախատեսված «Երեւանի փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագծում, ոը նախատեսված է խորհրդարանի ընդունմանն առաջարկել հավանաբար 2016-ի առաջին կիսամյակում:
Ավելի վաղ նախարարությունն առաջարկել էր նման շենքերի համար գույքահարկի աստիճանաբար աճող սանդղակ մտցնել: «Բայց նման օրենսդրական իրավասություններ մենք չունենք: Դրա համար այժմ առաջարկում ենք ուղղակի աճող տուգանքներ»,-ասել է նախարարը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



