Պեսկովը՝ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին
МЕЖДУНАРОДНОЕՊեսկովը տվյալներ չունի Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին։ Այս մասին նա հայտնել է երեքշաբթի լրագրողների հետ զրույցում, գրել է ՏԱՍՍ–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նա նշել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հարվածներ չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին և բնակելի համալիրներին։
«Ռուսական զորքերը հատուկ գործողության ընթացքում ոչ մի հարված չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի համալիրներին, դա բացառվում է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյա՞կ է հատուկ գործողության ընթացքում քաղաքացիական զոհերի մասին։
Պեսկովն ընդգծել է, որ խոսքը միայն Ուկրաինայի ապառազմականացման մասին է, հարվածներ են հասցվում բացառապես ռազմական օբյեկտներին։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



