Կիևը կապի մեջ է Անկարայի հետ՝ ավելի շատ Bayraktar անօդաչու սարքեր ձեռք բերելու համար
МЕЖДУНАРОДНОЕԿիևը կապի մեջ է Անկարայի հետ՝ ավելի շատ Bayraktar անօդաչու սարքեր ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։
«…Մեզ ավելին է պետք, և Թուրքիան մատակարարում է դրանք, բայց մենք դեռ հեռու ենք անօդաչու թռչող սարքերի արդյունավետ օգտագործումից։ Մենք ունենք բավականաչափ անօդաչու թռչող սարքերի օպերատորներ, որոնք դեռ վերապատրաստվում են Թուրքիայում։ <...> Այժմ, երբ ներխուժեկ են Ուկրաինա, Bayraktar TB2-ները շարունակում են ռմբակոծել երկրում ռուսական ռազմական թիրախները՝ ի աջակցություն ուկրաինական բանակի ցամաքային դիմադրության», - մեջբերում է mepanews.com-ը նրա խոսքերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։