Զախարովան խոսել է «միջուկային կոճակի» օգտագործման հնարավորության մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը ելնում է նրանից, որ Ռուսաստանի կողմից միջուկային կոճակը սեղմելու սցենարը չի իրականանա ոչ մի դեպքում։ Այս մասին կոլումբիական W Radio ռադիոյին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА «Новости»-ն։
«Մենք ելնում ենք նրանից, որ այդ ապոկալիպտիկ սցենարը չի իրականացվելու ոչ մի պատրվակով և ոչ մի դեպքում»,- ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։
«Կարծում եմ՝ մեզ ուրիշի հետ եք շփոթում։ Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառմանը, մենք արդեն մի քանի անգամ հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Միգուցե դուք մեզ շփոթում եք Միացյալ Նահանգների հետ, բայց Ռուսաստանի Դաշնությունը երբեք այս մասին չի խոսել»,- եզրափակել է նա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



