Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այսպես շարունակել հնարավոր չէ. տնտեսության՝ մինչև վերջ քայքայման վտանգ կա». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուսաստանը մեր արտահանման հիմնական շուկան է: Այդ երկրում տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով նաև մեր տնտեսության համար են խնդիրներ առաջանալու: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ անդրադառնալով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին, այդ ֆոնին՝ նաև ռուբլու արժեզրկմանը:

Նա նշեց, որ կնվազեն Հայաստան եկող տրանսֆերտները. «Բացի այդ, չի բացառվում, որ Ռուսաստանում վճարունակության նվազմանն ու տնտեսության վատթարացմանը զուգահեռ՝ մեր տնտեսվարողներն ապրանքների իրացման դժվարությունների առաջ կանգնեն: Այս ամենի շղթայական ազդեցության հետևանքով հնարավոր է մեզ մոտ և՛ ներդրումները, և՛ տնտեսական փոխգործակցության հնարավորությունները սահմանափակվեն»:

Տնտեսագետի խոսքով, վերոնշյալ ազդեցություններն անխուսափելի են: «Բացի այս կանխատեսելի իրողություններից, մեզ համար այլ կարևոր խնդիր կա: Մենք այսօր խիստ կապված ենք մեկ շուկայի հետ: Խոսքը ռուսական շուկայի մասին է, բայց պետք չէ մոռանալ, որ 100 մլն դոլարի արտահանում ունենք նաև դեպի Ուկրաինա: Հիմա երկու շուկաները հայտնվել են մի իրավիճակում, որը կարճաժամկետ չէ: Եվ հեռանկարային առումով ևս խնդիր կա: Այս իրավիճակում Հայաստանի համար նույն քաղաքականությունն իրականացնելը ևս խնդիր է: Խոսքը սահմանափակ շուկաների, սահմանափակ ոլորտների մասին է: Մենք անգամ նոր շուկաներում ընդլայնվելու հնարավորություն չունենք, նոր արտադրանք, նոր ոլորտներ չենք զարգացրել: Հետևաբար, հաշվի առնելով արդեն ներկայիս վիճակը, մեր տնտեսության կառուցվածքը, պետք է հիմնովին փոխել մեր տնտեսական քաղաքականությունը»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործնական քայլեր չեն մշակվում, ինչը ևս խնդիր է:

«Մեզ պետք է հասկանալ, որ հեռանկարային առումով զարգացման լրջագույն խնդիրներ ունենք: Այսօր արդեն պետք է հասկանալ, թե նոր քաղաքականությունն ինչպես ենք իրականացնելու: Մենք շարժվում ենք դասական տրամաբանությամբ, մինչդեռ մեր տնտեսությանը զարգացման ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ: Այսպես շարունակել հնարավոր չէ, որովհետև և՛ արտաքին մարտահրավերները, և՛ շուկայական միջավայրը, և՛, մեծ հաշվով, տնտեսության այս կառուցվածքը մինչև վերջ քայքայելու են մեր տնտեսությունը: Ի դեպ, այդ դինամիկան ակնհայտ է: Իրավիճակին այլ մոտեցմամբ պետք է նայել, հակառակ դեպքում մենք շանս չունենք: Ծրագրերը կան, բայց քաղաքական ու մասնագիտական խիզախություն է պետք, ինչպես նաև լրջություն ու վճռականություն: Մենք այսպես գլուխներս կախ շարժվելու տեղ այլևս չունենք: Առհասարակ, երբ վիճակը սրվում է, հասկանալու ու սթափվելու շանս է առաջանում, բայց դա ևս տեղի չի ունենում մեզ մոտ, ինչն ամենավտանգավորն է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին ու նույն ԵՄ երկրների, նաև ԱՄՆ-ի վրա դրանց բումերանգի էֆեկտի հնարավորությանը, Կարեն Ադոնցը նախ նշեց, որ գործ ունենք աշխարհաքաղաքական, այսպես ասած, թրենդի հետ: «Այդ հակառուսական գիծը իրականում նոր չէ: Ուկրաինայում տեղի ունեցող գործողություններն Արևմուտքին հնարավորություն տվեցին համախմբվել ավելի կոշտ պատժամիջոցների շուրջ: Իրականում հեշտ չէր համախմբվել, որովհետև, այո, այդ պատժամիջոցները բումերանգի էֆեկտով մեծ հարվածներ են հասցնում նաև Արևմուտքի, ԱՄՆ-ի տնտեսություններին: Բացի այդ, բոլորի համար պարզ է, որ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում, պատժամիջոցները երկարաժամկետ են: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր դինամիկան՝ կարծում եմ՝ այս վճռականությունը տևական ժամանակ է շարունակվելու: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք, որ սա մեզ համար սովորական տնտեսական ճգնաժամ չէ՝ զուտ ԵԱՏՄ կամ ՌԴ շուկայի շրջանակներում: Սա լուրջ խաղ է, լուրջ գործընթաց, որը դեռ երկար ժամանակ է շարունակվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տեսանկյունից մեր բոլոր քայլերը պետք է կշռադատված ու համահունչ լինեն իրավիճակի՝ երկարաժամկետ լինելու վտանգին:

«Գիտակցելով այս ամենը՝ անհրաժեշտ է փոխել քաղաքականությունը, լրիվ այլ որակի տնտեսություն է պետք: Մենք, սակայն, ուշացնում ենք, դանդաղ ենք մտածում: Մեզ մոտ քաղաքապետարանը կարող է մի լուսացույցի հարցի շուրջ ամիսներով քննարկում անել: Մեր պետական համակարգը շատ իներտ է, դանդաղ է, այն պետք է կարգի բերել: Թեպետ արդեն երկար ժամանակ ենք կորցրել, ու ժամանակն այսօր հօգուտ մեզ չի աշխատում: Մեր դանդաղկոտությունը, վերացական քննարկումներն անիմաստ են: Իրականում իրավիճակը փոխելու ներուժ և հնարավորություններ ունենք, վճռական քայլերով պետք է առաջ շարժվել, ներուժը համախմբել է պետք, որ հնարավոր լինի աշխատել զարգացման վրա»,-ընդգծեց տնտեսագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%