Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Վստահ եմ` իր հետ պիտի հանդիպեմ, մեր այս բաժանումը ժամանակավոր է». Ազատը շուրջբոլորը լցնում էր իր ներկայությամբ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազատ Սահակյանի ժամկետային զինծառայությունն անցնում էր Արցախի Հանրապետությունում` «Մարտունի 3»-ում: Ծառայության ընթացքում ստացել էր սերժանտի կոչում։ Նախքան զորակոչվելը սովորել էր Երևանի պետական արհեստագործական ուսումնարանում, ընտրել էր «Խոհարարական գործ» բաժինը: Այնուհետև ընդունվել էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության բաժին, իսկ հետո մեկնել էր զինծառայության: «8-9-րդ դասարաններում ասաց, որ ուզում է խոհարար դառնալ, ուշագրավ է, բայց հետո որոշեց, որ լավ խոհարար լինելու համար նաև լավ հոգեբան պետք է լինի: Բավականին շատ ծրագրեր ուներ ապագայի հետ կապված: Խոհարարությունը լինելու էր իր կյանքում: Նա և իր ուսուցիչը հասցրել էին ընկերանալ, վաղուց արդեն ուսուցիչ ու աշակերտ հարաբերությունները չէին, զինծառայությունից վերադառնալուց հետո նրա և ընկերների հետ միասին սեփական գործ հիմնելու մասին էին մտածում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիլվան` Ազատի մայրիկը:

No description available.

Ծնողի համար, իհարկե, դժվար է նկարագրել որդուն, խոսել նրա հատկանիշների մասին, չէ՞ որ ցանկացած ծնողի համար իր երեխան լավագույնն է: Այդպես է նաև տիկին Սիլվայի պարագայում, բայց զրույցի ընթացքում նա ասում է, որ Ազատի ընկերները որդու մասին խոսելիս հաճախ են շեշտում նրա` բոլորից ու ամենուրեք տարբերվող լինելու փաստը: Գուցե նաև հենց այս հատկանիշի շնորհիվ է նա աչքի ընկել պատերազմի ընթացքում: Մայրիկն ասում է` 44 օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ էին իրար հետ, բայց պատերազմից չէին խոսում:

«Հիմնականում մեր զրույցները հոգևոր արժեքների, իրար օգնելու մասին էին, իսկ «կապի միջոցը» աղոթքն է եղել: Իր տարեդարձի օրն եմ իմացել, որ նա նռնականետային ջոկատի հրամանատարն է եղել: Երբ «Մարտունի 3»-ի փոխգնդապետ Սարգսյանը մեզ հանձնում էր իր մեդալը, միայն այդ ժամանակ իմացանք իր` հրամանատար լինելու մասին: Մեկ տարի լռել է և մեզ այդ մասին ոչինչ չի ասել: Այդքան իր ներսում համեստություն ու խոնարհություն կար, ոչ թե ցանկություն սեփական անձը բարձրացնելու: Բարդ է ինձ համար իրեն նկարագրելը, ուղղակի բառեր չեմ գտնում»,-նշում է զրուցակիցս: Զրույցների ժամանակ, որոնք եղել են ընտանիքի և Ազատի միջև, երբ արդեն պատերազմ էր, Ազատը չէր դադարում կատակներ անել, անգամ վերջին օրերին` նոյեմբերի 5-ին, 6-ին, երբ բավականին թեժ մարտեր էին ընթանում, իր կատակները թույլ չէին տալիս հավատալ, որ տղաները թեժ կետերում են, ծնողների մտքով անգամ նման բան չի անցել: Տիկին Սիլվան ասում է` որդու հետ հեռախոսային վերջին զրույցը եղել է նոյեմբերի 6-ին:

Նոյեմբերի 7-ին Ազատը զոհվել է` խրամատում, ընկերների հետ, արկի հարվածից ... «Իրենց մոտ եկած տղաներին հետ են ուղարկել: Ընկերը պատմեց, որ դեպքի օրը ժամեր առաջ բարձրացել է Ազատի և մյուս տղաների մոտ, բայց ասել են՝ գնա, մի մնա այստեղ: Իրենց իջեցրել են Կողակ սարից, դրանից անմիջապես հետո դեպքը եղել է: Ազատի խոսքն ազդեցիկ է եղել, ենթարկվել են դրան, բայց հիմքում եղել է սերն ու հարգանքը նրա նկատմամբ»,-պատմում է տիկին Սիլվան, որի ձայնի մեջ անասելի լույս, ջերմություն, միևնույն ժամանակ անսահման կարոտ կա, երբ խոսում է սիրելի որդու մասին: Զրույցի ընթացքում փորձում է բառեր ընտրել նրան նկարագրելու համար, հետո ասում` մոր համար դժվար է որդուն նկարագրել, դադար է առնում ու շարունակում. «Իր մեջ կյանք կար, աստվածային էությունը կար: Ճանաչել իրեն, սիրել իրեն՝ նշանակում է ճանաչել ու սիրել Աստծուն: Այն էությունը, բնավորության գծերը, որ կային Ազատի մեջ, երկնային էին: Սրանք զուտ մոր խոսքեր չեն: Ցանկացած մեկը, ով առիթ է ունեցել թեկուզ մեկ անգամ Ազատի հետ շփվելու, նույնը կասի: Ազատի մասին ցանկացած մեկը կարող է անվերջ խոսել»:

No description available.

19 տարի է ապրել Ազատը, բայց, մոր խոսքերով, նրա կյանքի պատմությունն այնքան ծավալուն ու բովանդակալից է: «Մարդը կարող է ութսուն և ավելի տարի ապրել, բայց իր մահվանից հետո ոչինչ չունենան ասելու, պատմելու, բայց շատ ու շատ մեր տղաների մասին, ոչ միայն Ազատի, կարելի է անվերջ խոսել՝ սերնդեսերունդ, ու պետք է խոսել»,ասում է զրուցակիցս: Հետո հավելում է՝ մի փոքր սփոփանք ունի. գիտի, թե որդին որտեղ է: «Վստահ եմ, որ Աստծու գրկում է, վստահ եմ, որ իր հետ պիտի հանդիպեմ, մեր այս բաժանումը ժամանակավոր է, եթե այն հավիտյան լիներ, չէի կարող ապրել: Հավատում եմ, որ կհանդիպենք: Բառեր չկան նկարագրելու այն ծանրությունը, որ կա…Ամեն վայրկյան անսահման կարոտ կա: Միայն իր ներկայությունն ամեն ինչ լցնում էր, ուրիշ տեսակ էր»,-եզրափակում է տիկին Սիլվան:

Հ. Գ. Ազատ Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կողմից պարգևատրվել է «Մանկավարժական համալսարան» մեդալով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%