Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գազի սակագնի բարձրացումը Հայաստանում էներգետիկ քաղաքականության ձախողման ուղիղ արգասիք է

ИНТЕРВЬЮ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա գազի սակագինը բարձրացնելու որոշում կայացրեց։ Մասնավորապես, ընկերությունն առաջարկում էր գազի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ գինը, բայց հանձնաժողովը որոշեց անապահով խավի համար սակագինն անփոփոխ թողնել, իսկ մյուսների համար մատակարարվող գազի սակագինը թանկացավ 4.7 դրամով՝ կազմելով 143.7 դրամ։

Այս թեմայի մասին զրուցել ենք էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ։

Հարցին, թե ինչի՞ հետևանք է այս որոշումը, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում` փորձագետն ասաց. «Սա Հայաստանում էներգետիկ քաղաքականության ձախողման ուղիղ արգասիք է։ Բացի այն, որ սովորական սպառողի համար 135.6 դրամ գինը դարձավ 143.7 դրամ, եկեք նաև անդրադառնանք խոշոր սպառողին և բիզնեսին։ Այստեղ թվերը ևս բավական խոսուն են, օրինակ, խոշոր սպառողների, այսինքն՝ 10 հազար խմ-ից ավելի գազ սպառողների համար 1000 խմ հաշվով բարձրացումը կազմելու է 10 դոլար։ Այսինքն, եթե նախկինում այս սպառողները վճարում էին 255,9 դոլար, ապա հիմա կվճարեն 265,8 դոլար։

Ես ուզում եմ ընդգծել, որ խոշոր սպառողների շարքին են դասվում նաև ջերմաէլեկտրակայանները, այսինքն՝ էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտները, որոնք ապահովում են ՀՀ էլեկտրաէներգետիկ գեներացիայի շուրջ 40 տոկոսը։ Եվ սա առաջիկայում հերթական անգամ, վերջին շրջանում արդեն երրորդ անգամ հանգեցնելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Այսինքն՝ առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագինը դարձյալ կարող է թանկանա՞լ։ Այո, որովհետև չմոռանանք, որ 2021 թվականի փետրվարի 1-ից սակագների թանկացումը պայմանավորված էր նախ և առաջ դրանից կես տարի առաջ գազի սակագնի մոտ 6 տոկոսով բարձրացմամբ։ Այսինքն՝ այսօր ևս մենք ունենք նմանատիպ իրավիճակ։ Եվ հաշվի առնելով բազմաթիվ բացասական գործոնները, որոնք առկա են համակարգում, ես կարծում եմ, որ առաջիկայում ևս էլեկտրաէներգետիկ սակագնի բարձրացման հարց դիտարկվելու է։ Մյուս կարևոր հարցն այն է, որ այստեղ պետք է առանձնացնել վերամշակող կազմակերպություններին ու ջերմոցային տնտեսություններին։ Այստեղ ևս 10 դոլարով է բարձրանալու գազի սակագինը՝ 1000 խմ հաշվով դառնալով 233,9 դոլար, ինչն իր հետևից բերելու է թանկացումների բավական լուրջ ալիքի։ Դրա նախադեպը մենք ունենք, հիշենք մեկ տարի առաջ տեղի ունեցած գործընթացները։ Ինչ վերաբերում է անապահով բնակչությանը, այո, այստեղ մեկ խմ դիմաց պահպանվում է 100 դրամ սակագինը, սակայն տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։ Դրանից բարձր սպառման դեպքում գործելու է նույն 143,7 դրամը։ Այսինքն՝ խոսքը գնում է բոլոր սեգմենտների համար բավական լուրջ բարձրացման մասին։ Ինչո՞ւ եմ ես սա համարում էներգետիկ քաղաքականության ձախողում, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ ամիսներ առաջ կառավարության կողմից որոշում կայացվեց առ այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կորուստները կոմպենսացնելու համար ՀՀ պետական բյուջեից տարեկան ուղղվելու է մոտ 32 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցման գումար։ Այսինքն, սա էլ բավարար չէ, որպեսզի զսպվի սակագինը։ Մեկ կարևոր ռիսկ ևս ես ուզում եմ առանձնացնել, դա, այսպես կոչված, կալորիականության չափորոշիչի կիրառումն է, որը ևս ապրիլի մեկից գործելու է սահմանին։ Հաշվի առնելով այն, որ ներկրել ենք ավելի բարձր կալորիականությամբ բնական գազ, ինչը մշտապես հայտարարվում էր վերջին շրջանում, այստեղ մենք ևս որոշակի բեռ ենք ունենալու նաև սահմանին գործող գների վրա։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն համատեքստում, երբ իշխանություններն ամիսներ շարունակ հայտարարում են, այսպես կոչված, գազային բանակցությունների մասին։ Սա է գազային բանակցությունների ուղիղ արդյունքը։ Եվ սա ինձ թույլ է տալիս ևս մեկ անգամ ասել, որ դասական իմաստով չկա որևէ գազային բանակցություն, կա ընդամենը միակողմանի կոմունիկացիա։

Գազային բանակցությունը ենթադրում է, որ բանակցող կողմերը պետք է սահմանեն իրենց կարմիր գծերը և դրանց շուրջ սկսեն բանակցություններ իրականացնել։ Այս պարագայում հայկական կողմին ոչինչ չի մնում, քան պարզապես ընդունել բոլոր այն պայմանները, որոնք թելադրվում են ռուսական կողմից։ «Գազրպրոմ Արմենիա» ընկերությունը գործում է հետևյալ սկզբունքով, այն առաջարկում է բավական բարձր սակագին՝ հասկանալով, որ միևնույն է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշակի իջեցում է իրականացնելու։ Եվ արդյունքում ստանում են այն սակագինը, որը տվյալ տարվա կտրվածքով թույլ է տալու նրանց քիչ թե շատ ապահովել իրենց անվտանգ գործունեությունը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%