Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հրթիռներ տեղակայելու ծրագրեր չկան. Շոլց
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ոչ ոք Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հրթիռներ տեղակայելու ծրագրեր չունի։
Հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով ZDF հեռուստաալիքի եթերում՝ նա կարծիք է հայտնել, որ «ճիշտ և միանգամայն խելամիտ կլիներ, եթե Ռուսաստանը ընդուներ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առաջարկը, մասնավորապես՝ վերսկսել սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունները»։
«Ռուսաստանի Դաշնության նախագահի մտահոգությունն առ այն, որ ՆԱՏՕ-ն ծրագրում էր Ուկրաինայում հրթիռներ տեղակայել՝ ուղղված Մոսկվային, զուր էր. դա ոչ մի կերպ չէր նախատեսվում որևէ մեկի կողմից»,- ասել է Շոլցը։
Փետրվարի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվային «գցել են»՝ խոստանալով ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները չտեղափոխել դեպի արևելք։ Ներկայում, ըստ նրա, ակնհայտ է, թե «որտեղ է գտնվում ՆԱՏՕ-ն՝ Լեհաստան, Ռումինիա, Բալթյան երկրներ»։
«Նրանք մի բան ասացին, այլ բան արեցին»,- ասել էր Պուտինը։