«Ամենավատը դեռ առջևում է». Մակրոնը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կարծիք է հայտնել, որ «ամենավատը դեռ առջևում է»։
Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը, այն դեպքում, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները, «մեծ վճռականություն» է հայտնել շարունակել հարձակումը, որի նպատակն է «վերահսկել» ամբողջ երկիրը, հաղորդում է ֆրանսիական BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին բացատրություններ էր տվել Կիևի պետական քաղաքականության մեջ նեոնացիստների նշանակալի դերի մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



