Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ երկխոսության պատրաստակամության մասին
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ բացատրել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման համատեքստում ռուսական կողմի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև մոտեցումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Վլադիմիր Պուտինը ուրվագծել է Ռուսաստանի հիմնարար մոտեցումները Դոնբասի բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության անցկացման համատեքստում, մանրամասն բացատրել է դրա նպատակներն ու խնդիրները, որոնք, անկասկած, կիրականացվեն»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ուկրաինական կողմի հետ «պայմանով, որ ռուսական բոլոր պահանջները կատարվեն»։
«Հույս է հայտնվել, որ բանակցությունների ծրագրված երրորդ փուլի ընթացքում Կիևի ներկայացուցիչները ողջամիտ և կառուցողական դիրքորոշում կընդունեն», - հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։