Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կուրծք ծեծելու փոխարեն պետք է գործով զբաղվել». կառավարությունը ձրիակերների հասարակական կազմակերպությո՞ւն է. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության վերջին նիստին գործադիրը հաստատեց պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, մասնավորաբար` գնաճի պայմաններում մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է`հաջորդ տարի պարզ կլինի՝ այդ սուբսիդիաները նպատակայի՞ն էին, թե՞ ոչ: «Կառավարությունը կրկին ոչ թե գյուղացու մասին մտածեց, այլ մի խումբ ներկրողների, որոնք բիզնեսմեններ են, գյուղի հետ կապ չունեցող մարդիկ: Պետք է պարարտանյութ ներկրեն, սուբսիդիաներ ստանան և բիզնես անեն: Բազմիցս ասել ենք, որ սուբսիդիա պետք է ստանա գյուղացին` մեկ հեկտարի հաշվարկով: Էկոնոմիկայի նախարարությունը` գյուղից հեռու մի խումբ մարդկանցով, համառորեն գնում է այլ ճանապարհով` սուբսիդավորում է սերմացու և պարարտանյութեր ներկրողներին, բանկերին, որոնք գյուղացիների սուբսիդիաներով հարստանում են: Այս ամենն արվում է գյուղացու գրպանը մտնելու համար: Թող ինձ ապացուցեն, թե այդ որ ներկրողն է առանց շահույթի աշխատում գյուղացու համար: Իհարկե, պետք է սուբսիդավորվի, հաջորդ տարի կարող է դրա կարիքը չունենանք, սա կախված է գազի միջազգային գներից»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը` հավելելով, որ իրենք են պարարտանյութերի սուբսիդավորման հարցը բարձրացրել, դիմել կառավարությանը, շնորհակալ են, որ հարցը քննարկվեց:

Միևնույն ժամանակ ընդգծում է` նրանք, ովքեր այդ հարցը ներկայացնում էին կառավարությանը, «գործից հեռու մարդիկ էին կամ էլ մի խումբ, որը ձեռքերը տաքացնելու նպատակ ունի»: «Ի՞նչ է նշանակում՝ մինչև երեք հեկտարը կստանա սուբսիդիա, խոսքը լավագույն դեպքում 1,5 տոննա պարարտանյութի մասին է, իսկ մնացած խոշոր ֆերմերները թող գնան, գլուխները պատերին տան: Բայց չէ՞ որ մեր ապագան, հույսը խոշորացումն է, կոոպերացիաները և խոշոր ֆերմերները: Հիմա սա ի՞նչ քաղաքականություն է, կոմունիստակա՞ն, մեր էկոնոմիկայի նախարարությունը կոմկուսի ճանապա՞րհն է ընտրել»,-նշում է մեր զրուցակիցը` ընդգծելով, որ եթե գյուղատնտեսությունն ենք խթանում, ապա պետք է խթանենք մեր բոլոր արտադրողներին: Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «ինտեսիվ գյուղատնտեսության անցնելը հրամայական է, որովհետև հին գյուղատնտեսությունից մնում է «ուրվականը», որին կենդանացնելու փորձերը ժամանակի և էներգիայի անիմաստ վատնում են»:

Բայց այստեղ հարց է առաջանում` իսկ ավանդական գյուղատնտեսությունից հրաժարվելը չի՞ հանգեցնի մեր երկրում գյուղոլորտի իսպառ ոչնչացմանը: «Վարչապետն, այո, տերմինը ճիշտ օգտագործեց, բայց ավանդական գյուղատնտեսությունը և ինտենսիվ տեխնոլոգիաները մեկը մյուսի հետ կապված բաներ են: Ավանդականը պետք է ունենաս, որ հետո անցնես ինտենսիվին: Մշակաբույսի աճեցման փորձը պետք է ունենաս, իմանաս, թե ծիրանի ծառը քանի անգամ է ջուր «ուզում»: Հպարտանում ենք, օրինակ` խաղողի մեր ազգային սորտերով, դրանք ստացել ենք ինտենսիվ սելեկցիայի ճանապարհով, այսինքն` ինտենսիվ գյուղատնտեսությամբ ստացել ենք բարձր բերքատու սորտեր: Գյուղատնտեսությունը զարգացող ուղղություն է, օր օրի նոր տեխնոլոգիաներ են հայտնվում, թունաքիմիկատներ, պարարտանյութեր, գյուղտեխնիկա, իհարկե, ոլորտը պետք է զարգանա: Գյուղացին գիտի բույսի պահման ձևը, քանի անգամ է ջրում այն, պետք է իմանա նոր պարարտանյութերի ու թունաքիմիկատների, միջատների դեմ պայքարի նոր ձևերի մասին: Խոսում ենք էկոլոգիապես մաքուր արտադրանքի մասին, դա հենց սկզբնական գյուղատնտեսությունն է, որ առանց թունաքիմիկատ և պարարտանյութ մարդիկ բերք են աճեցնում»,-ընդգծում է փորձագետը:

Վերջին օրերին շատ խոսվեց նաև հացահատիկի հնարավոր ճգնաժամի մասին` նկատի ունենալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողությունները, Արցախից հացահատիկի ներկրման ծավալների նվազումը, երբ դրա տարածքի 75 տոկոսը 2020 թ.-ին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: ՀԿ-ի նախագահն ասում է` զգո՞ւմ են, որ երկու ամիս հետո հացահատիկի պակաս կլինի, ուրեմն կուրծք ծեծելու փոխարեն պետք է գործով զբաղվել:

«Կառավարությունն ինչո՞ւ է աշխատավարձ ստանում, թե՞ ձրիակերների հասարակական կազմակերպություն է, պարգևներ ստացող «պպզող-վազող» կառույց է: Նույն խնդիրն ունեցանք պարարտանյութի պարագայում: Եթե աշնանը կարող էին պարկը գնել 6000 դրամով, ապա հիմա ձեռք են բերում 17-20 հազարով: Այս մասին մտածող չի եղել»,-նշում է մեր զրուցակիցը: Տեղեկացնում է` Արցախից ներկրվող հացահատիկի ծավալը կրճատվել է մոտ 100 հազար տոննայով: «Ժամանակ է եղել, երբ ԱՄՆ-ից ենք հացահատիկ ներկրել, կա Ղազախստանը, ուղղակի այնտեղ ցորենի աղտոտվածության տոկոսը բարձր է: Որակով ռուսականն է լավը, ԱՄՆ-ինն էլ է լավը, բայց այստեղ ունենք ուրիշ խնդիր. կպչողականությունը, որը հացթուխության կամ հրուշակեղենի թխման կարևորագույն բաղադրիչն է, ցածր է: Իտալական սորտերն են լավը: Ճգնաժամ չի լինի, ուղղակի պետք է աշխատել, ճանապարհներ գտնել: Եթե կանխատեսումներ կան, որ ցորենի կարիք կունենանք, ուրեմն այսօր արդեն պետք է մտածել դրա մասին: Պետք է այն ձեռք բերենք ցորենի բորսաներից, որտեղ գինը հրապարակվում է, և այնտեղ չի կարող լինել ստվերային տնտեսություն»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%