Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
БЛОГՋՐԱԿՈՒՍ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է Իշխանագետի աջ ափին, Հադրութ շրջկենտրոնից՝ 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 64 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 1153 հա տարածք, որից 927 հա գյուղատնտեսական նշանակության, 186 հա անտառային հողեր։ Գյուղի տարածքում է գտնվում «Շենին» աղբյուրը։
Գյուղում պահպանվել է Սբ․ Ստեփանոս եկեղեցին (1698), շրջակայքում են գտնվում 18-րդ դարի Վնեսաբերդը, Համամի կամուրջը՝ կառուցված 14–րդ դարում, 5-12–րդ դարերի կառույց Կաքավավանքը, Հաթամի կամուրջը՝ կառուցված 18–րդ դարում, ինչպես նաև 16-19-րդ դարերի գերեզմանոցը, 12-13-րդ դարերի խաչքարն ու նույն դարի պատկանող աղբյուրը։
Ջրակուսի բնակչության թվաքանակը կազմում էր 238 մարդ, գյուղն ուներ 57 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էր 48 աշակերտ։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
3
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
4
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
5
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».



