Վիլնյուսում ծեծի են ենթարկել ռուս դիվանագետին
МЕЖДУНАРОДНОЕՎիլնյուսում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել ռուս դիվանագետի: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Լիտվայի մայրաքաղաքում ռուս դիվանագետի վրա հարձակվել են ֆիզիկական ուժի կիրառմամբ, փորձեր են արվել ճնշում գործադրել դեսպանի վրա։ Մեր ներկայացուցչություններն արդեն համապատասխան նոտաներ են ուղարկել, սակայն Բալթյան իշխանությունների ձեռնարկած միջոցները ռուսական արտաքին առաքելությունների պաշտպանության համար ակնհայտորեն անբավարար են»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Լիտվայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել այս երկրի արտաքին գործերի նախարարությանը՝ դիվանագետներին ուղղված սպառնալիքների և դեսպանի վրա ճնշում գործադրելու փաստերի առնչությամբ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



