ՌԴ քաղաքացիները ամսվա ընթացքում կարող են արտասահման փոխանցել ոչ ավել, քան 5000 դոլար
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի կենտրոնական բանկը, ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով, որոշել է սահմանափակել ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան բանկային փոխանցումները ամսական 5000 դոլարի չափով, ասվում է տարածված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանի Բանկը, հաշվի առնելով արտարժույթի շուկայում աճող անկայունությունը, ի լրումն ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված նախկինում ընդունված որոշումների, բանկերին հանձնարարում է սահմանափակել ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան փոխանցումները 5000 դոլարի չափով»,- հայտնել է ՌԴ ԿԲ-ն:
Նշվում է, որ սահմանափակումները տարածվում են առանց բանկային հաշիվ բացելու փոխանցումների և ՌԴ քաղաքացիների հաշիվներից փոխանցումների վրա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



