Պուտինը հայտնել է հատուկ գործողության կասեցման պայմանը
МЕЖДУНАРОДНОЕԴոնբասի պաշտպանության հատուկ գործողության կասեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի մարտերը և կատարի ռուսական պահանջները, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ-նախագահը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը երկխոսելու Ուկրաինայի իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, նա Էրդողանի ուշադրությունը հրավիրեց բանակցությունները ձգձգելու Կիևի փորձերի ապարդյունության վրա։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ նոր հանդիպմանը ուկրաինացի բանակցողները «ավելի կառուցողական մոտեցում կցուցաբերեն, որը լիովին հաշվի կառնի ի հայտ եկած իրողությունները»։ «ՌԴ ԶՈւ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ կյանքը փրկելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար, դիպուկ հարվածներ են հասցվում բացառապես ռազմական ենթակառուցվածքներին», - ընդգծել է ՌԴ նախագահը։