ՌԴ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցանկը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ կառավարությունը հաստատել է այն օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դեմ:
Ցուցակը ներառում էհետևյալ երկրները՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեա, Սան Մարինո, Սինգապուր, ԱՄՆ,
Թայվան, Ուկրաինա, Մոնտենեգրո, Շվեյցարիա, Ճապոնիա:
Փաստաթղթի համաձայն՝ պետությունը, Ռուսաստանի քաղաքացիները և ընկերությունները, որոնք արտարժութային պարտավորություններ ունեն օտարերկրյա վարկատուների նկատմամբ ոչ բարեկամ երկրների ցանկից, կկարողանան դրանք վճարել ռուբլով։
Բացի այդ, ցուցակում ընդգրկված պետությունների քաղաքացիների և ընկերությունների հետ ռուսական ընկերությունների բոլոր գործարքները կհաստատվեն օտարերկրյա ներդրումների վերահսկողության կառավարական հանձնաժողովի կողմից։