2016-ի սիրային, ընտանեկան եւ բիզնես հորոսկոպը
ЛАЙФԱյն մարդիկ, ովքեր հավատում են հորոսկոպներին, պետք է իմանան, թե ինչ կարելի է սպասել գալիք 2016 թվականից։
Տարին նահանջ տարի է, նման տարիներին խորհուրդ չի տրվում ամուսնանալ։ Բացի այդ, կապիկը բավական թեթևամիտ եւ փոփոխական էակ է, այնպես որ, եթե պատրաստվում եք ամուսնանալ, կամ շտապեք կամ սպասեք մինչև 2017 թվականը։ Նրանք, ովքեր արդեն ամուսնացած են, պետք է ուշադիր լինեն, որպեսզի կարողանան պահպանել հարաբերությունները։
Տարին լի կլինի փորձություններով եւ գայթակղություններով։ Միևնույն ժամանակ սա լավ տարի է երեխա ունենալու համար, քանի որ կապիկը, չնայած իր թեթևամտությանը, շատ է սիրում երեխաներին։
Նրանց, ովքեր միայնակ են, կապիկը նոր սեր գտնելու ռոմանտիկ շանս կտա։ Մի վախեցեք խոստովանել ձեր զգացմունքները։ Այս տարվա համար, սակայն, մի ասացվածք կա՝ սիրո հարցում բախտդ չբերի, բիզնեսի հարցում կբերի։ Տարին հաջող է բիզնես սկսելու համար։ Նա, ով տարվա ընթացքում համարձակ կլինի, շատ կաշխատի, շատ էլ հաջողությունների կհասնի։
Կապիկի տարում միշտ թե քաղաքական, թե տնտեսական խոշոր իրադարձություններ են տեղի ունենում, թե դրական, թե բացասական։ Սա պաթետիկ ճառերի ու բարձր խոսքերի տարի է, սակայն փորձեք դրանց հետեւում ճշմարտություն տեսնել։
Որպեսզի այս տարի հաջողակ լինեք, վերցրեք կապիկի որոշ հատկություններից՝ խորամանկությունն ու գյուտարարությունը։ Փորձեք խոսւափել կոնֆլիկտներից, վեճերի մեջ մի մտեք, խելացի գտնվեք։ 2016-ը լավ շրջան է աշխատանքը փոխելու, անգամ մասնագիտությունը փոխելու։ Վստահեք ձեր ուժերին եւ անպայման հաջողության կհասնեք։



