Պուտինին չի հաջողվի հաղթել Ուկրաինային. Բայդեն
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվի ամբողջությամբ գրավել Ուկրաինան։ Ամերիկացի առաջնորդը նշել է ուկրաինացիների խիզախությունը և ընդգծել, որ նրանք «ոգեշնչում են ողջ աշխարհին»։
Միացյալ Նահանգների ղեկավարը համապատասխան հայտարարություններով հանդես է եկել երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին: Տեսանյութը հեռարձակել է «Ամերիկայի ձայնը» յութուբյան ալիքը։ «Պուտինին չի հաջողվի հաղթել Ուկրաինային»,- ասել է Բայդենը։
Նա նշել է, որ վերջին օրերին Ուկրաինայի ժողովուրդն իր խիզախությամբ ոգեշնչել է ողջ աշխարհին։
«Ուկրաինան երբեք չի գրավվի Պուտինի կողմից, նա կարող է գրավել մեկ քաղաք, բայց չի կարող գրավել ամբողջ երկիրը»,- վստահ է ԱՄՆ նախագահը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



