Turkish Airlines-ը Ստամբուլում ավելի քան 200 չվերթ է չեղարկել
МЕЖДУНАРОДНОЕTurkish Airlines-ը Ստամբուլում եղանակային պայմանների վատթարացման պատճառով չեղարկել է մարտի 10-ին նախատեսված ավելի քան 200 չվերթ, այդ թվում՝ 71 միջազգային։ Այս մասին ասվում է չորեքշաբթի ավիափոխադրողի տարածած հաղորդագրության մեջ։
«Ստամբուլի օդանավակայանում մարտի 10-ի դրությամբ չեղարկվել է 185 չվերթ, որից 71-ը՝ միջազգային, Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում չեղարկվել է 20 ներքին չվերթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, առաջիկա օրերին Թուրքիայի խոշորագույն մեգապոլիսում սպասվում է եղանակային պայմանների սաստիկ վատացում՝ ընդհուպ մինչև ձյան տեղումներ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



