Ինչպես Ամանորին ատամի մածուկի օգնությամբ նկարազարդել պատուհանը
ЛАЙФՈւրիշ էլ ի՞նչը կարող է ավելի հետաքրքիր լինել երեխաների համար, քան Ամանորին պատուհաններն ինքնուրույն զարդարելը: Պատուհանները զարդարելու համար ավելի լավ է ոչ թե գնված ամանորյա զարդեր օգտագործեք, այլ սեփական ձեռքերով պատրաստեք ամեն ինչ: Տան բոլոր պատուհանները կարելի է տարբեր ձեւերով զարդարել: Ներկայացնում ենք ատամի մածուկով նկարազարդման շատ յուրօրինակ ձեւը: Եվ այսպես.

Թղթից կտրում ենք մի փաթիլ: Այն թեթեւակիորեն խոնավացնում ենք եւ կպցնում ապակուն: Հեղուկի ավելցուկը զգուշորեն մաքրում ենք չոր շորով։ Այնուհետեւ ջրով լի որեւէ ափսեի մեջ մի քիչ ատամի մածուկ լուծեք: Ատամի մածուկը պետք է լինի սպիտակ, առանց գունավոր գծերի:

Իսկ հիմա անցնում ենք պատուհանների ամանորյա նկարազարդմանը՝ ցողելու տեխնիկային: Ատամի խոզանակը թրջեք ջրով բացված ատամի մածուկի մեջ ու դրանով այդ խառնուրդը ցողեք ապակու վրա:

Առաջին ցայտերը շատ խոշոր ու տգեղ են լինում, դրա համար էլ սկզբում որեւէ ուրիշ բանի վրա արեք, հետո նոր՝ ապակուն:

Մի քիչ սպասեք մինչեւ չորանա ու հանեք թղթե փաթիլը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



