Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մեր տնտեսությունը հերթական անգամ նոր անորոշության, ցնցման, բացասական հնարավոր ալիքների է բախվում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փոխարժեքի տիրույթում տեղի ունեցող բոլոր գործընթացները դեռևս կարճաժամկետ ու խիստ տատանվող են: Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին քաղաքական յուրաքանչյուր նոր հայտարարություն ՌԴ տարածքում բավականին մեծ ազդեցություն է ունենում նույն ռուբլու փոխարժեքի վրա: Այս հանգամանքն ածանցյալ ազդեցություն է ունենում հայկական շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք դրամի արժեզրկման միտումների, նաև ՀՀ տեղափոխվող բիզնեսից, զբոսաշրջային հոսքերից հնարավորինս օգուտներ քաղելու հնարավորության մասին: Ըստ փորձագետի, թեպետ ցանկացած տեսակետ հայտնելուց պետք է հիմնվել այսօրվա իրավիճակի խիստ կարճաժամկետ բնույթի վրա, բայց պահի լրջությունը դրանից չի փոխվում. «Մեր տնտեսությունը հերթական անգամ նոր անորոշության, նոր ցնցման և բացասական հնարավոր նոր ալիքների է բախվում: Ռուբլու փոխարժեքի անկումը ՀՀում մի քանի ուղղությամբ նշանակություն ունի: Առաջինը սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներն են՝ կապված բոլոր այն քաղաքացիների հետ, որոնց ամենօրյա եկամուտները մեծամասամբ հենց ՌԴ-ից եկող տրանսֆերտների հաշվին են ապահովվում: Փոխարժեքի անկումն ուղիղ հարված է այդ ընտանիքների եկամուտներին, որոնք նշվածի արդյունքում նվազում են: ՀՀ մտնող մասնավոր տրանսֆերտների զգալի մասը՝ մոտ 40 տոկոսը, բաժին է ընկնում հենց Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ամիրխանյանը՝ շեշտելով, որ ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով այդ տրանսֆերտները նաև գումարային առումով են նվազում:

«Մինչդեռ տրանսֆերտները մեր տնտեսության համար զգալի նշանակություն ունեն. ՀՀ եկող տրանսֆերտները Հայաստանում, ի վերջո, ծախսի են վերածվում, նաև աճ են գեներացնում: Այս իմաստով մենք որոշակի անկումային իրավիճակ ենք ունենալու, նաև մարդկանց գնողունակության անկում է կանխատեսվում: Երբ այս ամենը համադրում ենք նաև մեզ մոտ արդեն իսկ առկա խնդիրներին, նաև գնաճին, ապա, մեծ հաշվով, կարող ենք ասել, որ սոցիալ-տնտեսական իմաստով բավականին լուրջ խնդիր ունենք: Վերջին օրերին դրամը ևս իր դիրքերը թուլացնում է, ինչը, ըստ իս, մեծամասամբ կապված է տնտեսության անորոշությունների հետ: Այսինքն, այն նույն տուրբուլենտության փուլի հետ, որում հայտնվում կամ արդեն իսկ հայտնվել ենք: Այս հանգամանքն իր հերթին բացասական հետևանք է ունենալու՝ գնաճային նոր հնարավոր ճնշումների տեսքով»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով, ռուբլու փոխարժեքի անկումը բավականին լուրջ վնասներ է հասցնելու մեր տնտեսության համար շատ կարևոր՝ արտահանման ոլորտին. «ՌԴ ներկրվող, այդ թվում՝ ՀՀ-ից ՌԴ արտահանվող ապրանքները ռուսական տնտեսությունում ոչ մրցունակ են լինելու, որովհետև շատ ավելի թանկ են լինելու: ՌԴ-ում ևս տնտեսության անորոշությունները մեծ են, արդեն կա տեղեկություն, որ մարդկանց եկամուտները զգալի անկում են ապրել: Այս պայմաններում նույն ռուս սպառողը շատ ավելի էժան ապրանքներն է նախընտրելու: Եվ այս իմաստով արտահանման ծավալների կրճատում ենք ունենալու: Մինչդեռ արտահանումը դեպի երկիր արտարժույթ բերող հիմնական աղբյուրներից է: ՌԴ-ի հետ մեր առևտրաշրջանառության մեծ մասը դեռևս դոլարով է իրականացվում, և այս իմաստով արտարժույթի ներհոսքի խնդիր ենք ունենալու:Եթե իրավիճակը երկար շարունակվի, կարող են նաև որոշակի ֆինանսական լուրջ խնդիրներ առաջանալ Հայաստանի շուկայի համար: Մեր արտադրողները սպառման կրճատման արդյունքում արտադրական ծախսերը հոգալու խնդիր են ունենալու ու կանգնելու են լուրջ մարտահրավերի առաջ: Իսկ նման իրավիճակի երկարաժամկետ պահպանման դեպքում գուցեև գործունեության կրճատման, անգամ դադարեցման առաջ կարող են կանգնել, ինչն իր հերթին ենթադրում է հնարավոր սոցիալական խնդիր՝ աշխատատեղերի կրճատման տեսքով»:

Մեր զրուցակցի խոսքով, այս ամենի այլընտրանքը նոր շուկաներ դուրս գալն է, բայց պրակտիկ փորձը ցույց է տալիս, որ հայ արտադրողին դեպի նոր շուկաներ ուղղորդելը լուրջ ու բարդ գործընթաց է. «Բացի այդ, գոնե վերջին ժամանակահատվածում պետական ակտիվ միջամտություն այս ուղղությամբ առանձնապես չի երևում: Այս իմաստով նաև ածանցյալ խնդիր ենք ունենալու՝ տնտեսությունում արդյունք ստեղծելու տեսանկյունից, ինչը լուրջ խնդիր է, որովհետև նույն արտահանող ընկերությունը նաև ներքին սպառման համար է արտադրում: Այս տեսանկյունից արդեն կարող է ներքին սպառման ապրանքների կրճատման ռիսկ առաջանալ»:

Ըստ փորձագետի, հիմա գործ ունենք ֆորսմաժորի հետ: Այս առումով պետական կառույցների արձագանքի ուշացում կարող է լինել. «Բայց, ընդհանուր առմամբ, մենք տեղական արտադրությունը, պատրաստի արտադրանքը դեպի դրսի շուկաներ դուրս բերելու գլոբալ խնդիր ունեինք նաև մինչ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները: Հաշվի առնելով նշվածը՝ մենք արդեն իսկ որոշակի հստակ մեխանիզմներ պետք է ունենայինք նաև ֆորսմաժորներին դիմակայելու առումով: Այդ իմաստով շատ ավելի պատրաստ պետք է լինեինք, քան հիմա ենք: Նույն թուրքական ապրանքների ներմուծման չեղարկման առանցքում տեղական արտադրողն էր: Մեկ տարվա ընթացքում տեղական արտադրողի համար արդեն իսկ պետք է ներդրվեին մեխանիզմներ, խթանիչ գործողություններ, ծրագրեր, որ նա գոնե սեփական շուկայում իրեն բավականին լավ զգար: Եթե այդ գործընթացից կարողանայինք շահած դուրս գալ, ապա այս ֆորսմաժորի պարագայում մենք շատ ավելի բարենպաստ ելակետ կունենայինք, քան այսօր»:

Նրա խոսքով, ամեն դեպքում, ցանկացած ճգնաժամ նաև բազմաթիվ հնարավորություններ է բերում, հատկապես, երբ խոսքը զարգացող տնտեսությունների մասին է: Առանձին դիտարկելով բիզնեսի՝ կապիտալի ներհոսքը, զբոսաշրջության և հայրենադարձության ուղղությունները՝ նա շեշտեց. «Ամենակարճաժամկետ ու այս պահին ամենաերևացողը զբոսաշրջության հնարավորությունն է, և հոսքեր այս իմաստով, անշուշտ, կան: Թեկուզև կարճաժամկետ, բայց զբոսաշրջությունը մեզ համար դրական արդյունք է թողնելու: Զբոսաշրջային ներհոսքերի աճը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի նաև տնտեսության գրեթե բոլոր ուղղությունների համար: Այլ է խնդիրը, թե որքանով ենք կարողանում այդ հոսքերը կառավարելի դարձնել արդեն տեղում խնդիրներ չառաջացնելու համար: Պարզ օրինակ են բնակարանային ֆոնդի խնդիրները, որոնք այսօր արդեն իսկ նկատվում են: Անշարժ գույքի վարձակալության գները բավականին բարձրացել են: Սա մի կողմից՝ նույն վարձակալողի համար որոշակի օգուտներ քաղելու հնարավորություն է, միևնույն ժամանակ՝ կարճաժամկետ, որովհետև նույն զբոսաշրջիկը, ի վերջո, կհասկանա, որ գործ ունի չարդարացված գնաճի հետ:

Արդյունքում դա կարող է ավելի վատ էֆեկտ ունենալ, օրինակ՝ Հայաստանից հեռանալու ու այլևս չվերադառնալու որոշման պատճառ դառնալ: Խնդիրն այստեղ արդեն ոչ թե զուտ բնակարանային ֆոնդի, այլև մեր ծառայությունների որակի մասին է: Այսինքն, այն հնարավորությունը, որը այսօր կա, կարող է մեզ համար շատ ավելի վատ էֆեկտ ունեցող երևույթ դառնալ»:

Լիլիա Ամիրխանյանը շեշտեց, որ վերոնշյալ խնդրի լուծումը երկար ժամանակ է պահանջում՝ զբոսաշրջային ոլորտը Հայաստանում պետք է ինստիտուցիոնալ, վերջնական ու մեկընդմիշտ կարգավորման ենթարկվի, ինչը, նրա խոսքով, այս պահին արված չէ: Անդրադառնալով մյուս ուղղությանը՝ ՌԴ-ից բիզնեսներ տեղափոխելուն կամ նման մտադրություններին, նա նշեց, որ այս հանգամանքը լուրջ հնարավորություն է Հայաստանում ստեղծվող արդյունքի համար:

«Մասնավորապես՝ նույն ներդրումների ներգրավման համար՝ իր բոլոր հնարավոր դրական էֆեկտներով: Բայց պետք է ուշադրություն դարձնել, որ հիմնականում խոսքը ՏՏ ոլորտի ընկերությունների մասին է, որոնք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Մյուսը ծառայությունների ոլորտն է: Երկու դեպքում էլ պարտադիր չէ, որ բիզնես տեղափոխելը լինի այնպես, ինչպես մեր պատկերացումներով սովորաբար լինում է: Այսինքն, կարող են կազմակերպությունները պարզապես այստեղ գրանցված լինել, ստացվի, որ բիզնեսը տեղափոխվել է Հայաստան, բայց իրականում արդյունքը դուրս բերվի ՀՀ-ից: Այսինքն, երբ խոսում ենք Հայաստան բերվող կապիտալի մասին, շատ կարևոր է գնահատել հնարավորությունը այն տեսանկյունից, թե ՀՀ-ում ստեղծված արդյունքը որքանով է ծախսվելու հենց մեր երկրում: Մենք այդ հարցի պատասխանը դեռ չունենք»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ինչպես վկայում են արդեն առկա միտումները, նույն ՏՏ և ծառայությունների ոլորտների ընկերությունների սեփականատերերը գործունեությունը ՌԴ-ից կամ այլ երրորդ երկրից հեռավար իրականացնելու հնարավորություն ունեն:

«Բնականաբար, այստեղ գրանցվելն, անշուշտ, դրական է մեզ համար, բայց շատ կարևոր է այդ ամենը կազմակերպել այնպես, որ ստեղծված արդյունքը ծախսվի Հայաստանում: Դրա համար բարենպաստ միջավայր է պետք՝ սկսած այստեղ տեղափոխվող բիզնեսի ներկայացուցիչների հարմարավետությունից, վերջացրած նրանց մատուցվող ծառայությունների որակով: Այդ ամենից է կախված Հայաստանում նրանց մնալու, մեզ համար աճ գեներացնելու որոշումը: Մյուս կողմից՝ կարևոր է Հայաստան տեղափոխվող բիզնեսի ու տեղական բիզնեսի համար մրցակցային պայմանների խնդիրը: Այսինքն, չստացվի այնպես, որ արդյունքում մենք վիճակագրությամբ աճ ունենանք, բայց իրականում հակառակ էֆեկտ լինի՝ տեղական բիզնեսը մրցակցության արդյունքում դուրս մնա: Պետք է արագ մեխանիզմներ մշակվեն, որ ՀՀ եկող նույն հոսքերը դուրս չմղվեն, բայց և որևէ կերպ չվնասվի տեղական բիզնեսը»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%