Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պետք է օգտագործել նաև մարզերի հնարավորությունները». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին մեր երկիր մեծ թվով օտարերկրացիներ են ժամանում, հիմնականում` Ռուսաստանից և Ուկրաինայից: Հոսք, իրոք, նկատելի է, բայց սա զբոսաշրջությանը բնորոշ ժամանակահատված չէ, այս մասին «Փաստի» հետ զրույցում հավաստում է նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Բավականին ակտիվ հոսք կա: Այս սեզոնին նման հոսք չէր լինում, այն ավելի շատ սկսվում էր մարտի կեսերին, երբ Նովրուզով պայմանավորված՝ Իրանից զբոսաշրջիկները ժամանում էին Հայաստան: Այս օրերին մեր երկիր օտարերկրացիների հոսքը պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով: Վիճակագրական, դասական առումով այս մարդիկ հաշվառվում են որպես զբոսաշրջիկներ, նրանք գալիս են Հայաստան ժամանակավոր, մեր երկրի ռեզիդենտներ չեն, չեն աշխատում տեղի գործատուների մոտ և չեն վարձատրվում տեղի աղբյուրներից, լրիվ համապատասխանում են զբոսաշրջիկ սահմանմանը: Այլ բան է, իհարկե, թե որն է Հայաստան ժամանելու նրանց նպատակը: Նրանք եկել են այստեղ ոչ թե հանգստի, ժամանցի, պատմամշակութային վայրեր այցելելու համար, այլ գալիս են կա՛մ տրանզիտով, կա՛մ էլ բիզնես նպատակով: Նման կարծիքներ ևս կան, կարծես թե, անգամ վիճակագրություն, որ բիզնեսներ են տեղափոխում Հայաստան և այլն: Մոտավոր հաշվարկներով` մոտ երկու տասնյակ հազար զբոսաշրջիկ արդեն ժամանել է, եթե կոպիտ հաշվարկ ենք անում չվերթների քանակով: Նրանք Հայաստանում անցկացնում են (անցկացնելու են) մեկ-երկու շաբաթ կամ մի քանի օր, մեր երկրում մնալու ժամկետները տարբեր են: Կան մարդիկ, որոնք ավելի երկար ժամանակով են մնալու»,-ասում է Ապրեսյանը:

Չնայած մարդկանց նման հոսքին, ֆեդերացիայի նախագահն ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա. այս ընթացքում եղել են նաև չեղարկումներ: «Մարդիկ, որոնք որոշ ժամանակ առաջ պլանավորել էին, որ Հայաստան կգան ժամանցի և հանգստի նպատակով, չեղարկում են իրենց այցերը, իհարկե, ոչ բոլորը, բայց չեղարկումներ ունենք: Մի կողմից` պատժամիջոցների պայմաններում Հայաստանը քիչ այլընտրանքային երկրներից է, որտեղ մարդիկ կարող են Ռուսաստանից գալ, այս դեպքում զբոսաշրջային այցելությունների շեշտակի աճ ենք ունենում, բայց մյուս կողմից` կա զսպող գործոն, այն է՝ ռուսական ռուբլու արժեզրկումը: Սա գնողականությունն էականորեն նվազեցնում է: Բացի դրանից, այս ընթացքում շեշտակի բարձրացել են ավիատոմսերի գները, այս ընթացքում հանգստի մեկնելու ցանկությունը մեծ չէ: Սրանք բոլորը զսպող գործոններ են»,-նշում է «Փաստի» զրուցակիցը:

Ընդգծում է` առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում ամեն ինչ ավելի պարզ կլինի: «Շատ հարցերում կանխատեսումներ անել չենք կարող: Մինչև ապրիլ նույնիսկ չեղարկումներ ունենք, կան, իհարկե, նաև այցելություններ, չեղարկումները համատարած բնույթ չեն կրում: Բայց, տեսեք, մի կողմից՝ մարդկանց մեծ հոսք, շեշտակի աճ ու պահանջարկ, մյուս կողմից՝ չեղարկումներ, որոնց պարագայում մարդիկ պլանավորել էին իրենց հանգիստն ու ժամանցը Հայաստանում անցկացնել»,-հավելում է Ապրեսյանը: Նրա դիտարկմամբ, հոսք կա նաև դեպի մարզեր, բայց այս դեպքում զբոսաշրջիկները հիմնականում հաստատվում են Երևանում: «Իհարկե, պետք է ուղղորդել դեպի մարզեր, խորհուրդ տալ, որ այցելեն: Սա հետաքրքիր փորձառություն կլինի մեր երկրին ծանոթանալու առումով: Ճիշտ է, շատերն այս օրերին Հայաստան գալիս են ճգնաժամով, այլ խնդիրներով պայմանավորված, բայց առիթը բաց չեն թողնում պատմամշակութային վայրեր այցելելու, շրջելու, երկիրը ճանաչելու համար: Սա, այսպես թե այնպես, տեղի ունենում է»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերջին օրերին շատ խոսվեց այն մասին, որ բարձրացել են վարձով բնակարանների, ինչպես նաև հյուրանոցային սենյակների գները: «Պետք է անպայման շեշտեմ, որ մեզ մոտ հյուրանոցների գները չեն բարձրացել: Ի պատիվ մեր ժողովրդի, նաև մեր մասնավոր հատվածի, ըմբռնումով ենք մոտենում և առիթից չենք օգտվում, արհեստականորեն կամ թեկուզ շուկայի պահանջարկից ելնելով՝ գները չեն բարձրացել: Սա մեր երկիր այցելող հյուրերը ևս պետք է հաշվի առնեն: Օրավարձով բնակարանների մասին հետևյալը կասեմ: Հրապարակումներ կային, որ բնակարաններ կան, որոնց օրավարձը 400 հազար է, անգամ Գյումրիում 1000 ԱՄՆ դոլարով վարձով բնակարան է տրվում: Մեր երկրում արդեն մի քանի տարի է՝ օրավարձով բնակարաններ տրամադրելու միտում կա, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր ինդուստրիա է ձևավորվում: Օրավարձով բնակարանները հյուրանոցային տնտեսության օբյեկտի ձև են դառնում: Անգամ առաջարկել ենք, որ նրանց հյուրանոցային տնտեսության օբյեկտի կարգավիճակ տրվի, ինչը շատ կարևոր է:

Օրավարձով բնակարանների գները տատանվել են տասը հազարից մինչև հարյուր հազարի սահմաններում` կապված նրա հետ, թե որտեղ է գտնվում բնակարանը, ինչ շքեղության է, ինչ պայմաններ ու քանի սենյակ ունի: Եթե բնակարանը վարձով տրվի օրական տասը հազար դրամով, ամսական այդ նույն գինն է ստացվում: Իհարկե, եթե բնակարանը Կենտրոնում է, լավ կահավորված ու լավ պայմաններով, դրա միջին գինը 2025 հազար է: Բնական է, եթե բնակարանը վարձով են վերցնում երկար ժամկետով, միջին գին է ստացվում, օրավարձի դեպքում մի քիչ ավելի թանկ է: Մեր դիտարկումներով, այո, գնի բարձրացում, հնարավոր է, մի փոքր եղել է, բայց շեշտակի աճի մասին խոսք լինել չի կարող, բացի դա, հյուրանոցները չեն բարձրացնում գինը, իսկ օրավարձով բնակարանների տարբերակին միշտ դիմել են, քանի որ դրանք ավելի էժան են եղել, քան հյուրանոցները: Օրավարձով բնակարանների գները չեն կարող հյուրանոցի գներից ավելի բարձր լինել»,-նշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:

Ամեն տարվա պես այս տարի ևս մարտի կեսերին ակնկալվում է նաև իրանցի զբոսաշրջիկների հոսք մեր երկիր: Պատրա՞ստ ենք նման քանակի զբոսաշրջիկներ ընդունել մեր երկրում: «Այժմ մեր երկիր ժամանողները հիմնականում մայրաքաղաքի կենտրոնական հատվածում են հաստատվում: Պետք է հատկապես օգտագործել մարզերի հնարավորությունները, և պատրաստ կլինենք ընդունել մեծ թվով զբոսաշրջիկների»,եզրափակում է Մեխակ Ապրեսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%