Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանը հրաժարվում է Ղարաբաղից. Երևանն ու Բաքուն շարժվում են միմյանց ընդառա՞ջ. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Regnum.ru-ն «Երևանն ու Բաքուն շարժվում են միմյանց ընդառաջ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ «ամենաբարձր մակարդակով» խաղաղության պայմանագրի ստորագրումը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Միաժամանակ նշվել է, որ «Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման դարաշրջան հռչակելու ռազմավարությամբ և, բնականաբար, պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ օրակարգում են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցերը։ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մասին խոսվում է ավելի քան մեկ տարի։ Այդ խնդիրն առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով խաղաղության համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, որով ավարտվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է այդ թեմային։ Նա առաջ է քաշել մի շարք նախապայմաններ: Նրա խոսքով, խաղաղության պայմանագիրը հնարավոր է և պետք է ստորագրվի միջազգային իրավական սկզբունքների հիման վրա, և առաջին հերթին երկրները պետք է ճանաչեն փոխադարձ տարածքային ամբողջականությունը։ Ուստի այդ գործընթացը սկսելու պատրաստակամության մասին խոսող Փաշինյանի հայտարարության տրամաբանությունից բխում է, որ Երևանն ընդունում է Ալիևի առաջարկած հիմնարար սկզբունքը։

Համենայն դեպս, Հայաստանի կառավարությունն այլ մեկնաբանություն չի արել։ Ավելին, Երևանն այդ հարցը կապում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և սահմանի սահմանազատման ու սահմանագծման խնդիրների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման խնդրի հետ։ Դա նշանակում է, որ խոսքն այդ փաստաթուղթը նախապատրաստելու և դիվանագիտական շփման մեջ մտնելու համար Երևանի ու Բաքվի կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու կամ հանձնաժողով ստեղծելու մասին է։ Ակնհայտ է, որ եթե իրադարձությունները սկսեն զարգանալ նման սցենարով, դա կնշանակի իրավիճակային բեկում։ Այսինքն, Փաշինյանը հրաժարվում է Ղարաբաղից՝ այն ճանաչելով որպես «Ադրբեջանի անբաժանելի մաս», և խաղից դուրս է գալիս՝ Ղարաբաղյան ուղղությամբ էստաֆետը հանձնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին։ Նման դեպքում Բաքուն պետք է նոր հայեցակարգ ներկայացնի Լեռնային Ղարաբաղում հայկական անկլավի ճակատագրի վերաբերյալ։

Այդ խնդրի առկայությունը վերջերս խոստովանել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բացի այդ, դա տեղավորվում է Ալիևի նախապայմանների մեջ։ Այդուհանդերձ, ինչպես վերջերս խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել, և «միայն քննարկվում է այդ գործընթացի մեկնարկը»։ Միգուցե խնդիրը ճապոնակա՞ն ճանապարհով լուծվի՝ նախ՝ սահմանները, հետո՝ հաշտության պայմանագիրը։ Բայց սահմանների խնդիրը հնարավոր է լուծել նաև խաղաղության պայմանագրի ձևաչափով։ Եթե դա իրոք այդպես է, ապա խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին Երևանի ու Բաքվի խոսքերին պետք է հաջորդեն կոնկրետ գործեր։ Այդ ժամանակ իրավիճակը չափազանց պարզ կդառնա. Ադրբեջանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ իր ձեռքբերումները կամրագրի իրավական մակարդակով, իսկ Հայաստանը կճանաչի ներկայիս աշխարհաքաղաքական վիճակը։

Բայց ստեղծված իրավիճակում կա ևս մեկ կարևոր նրբերանգ: Բայրամովը այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկի մասին. «Մենք՝ Ադրբեջանը և Թուրքիան, ուղերձ ենք հղում Հայաստանին՝ անհրաժեշտ է ստեղծել բարիդրացիական հարաբերություններ տարածաշրջանի երկրների միջև։ Մենք դրան դրական ենք վերաբերվում։ Մեր դիրքորոշումը միշտ հիմնված է եղել միջազգային իրավունքի վրա։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կա ամբողջական համակարգում»։ Ինչ էլ ասեն, բայց Բաքուն և Անկարան շարունակում են համատեղ գործել հայկական ուղղությամբ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է մնալ որպես հայադրբեջանական կարգավորման կարևոր հավելում։

Այժմ, ինչպես հաստատել են և՛ Անկարան, և՛ Երևանը, այդ հարցով պատրաստվում է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների ևս մեկ հանդիպում։ Միրզոյանը նաև կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին։ Այդ առնչությամբ Փաշինյանը չի բացառում անգամ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպման անցկացումը։ Ուստի, լայն իմաստով, կարելի է խոսել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր գործընթացի սկզբի, այլ նաև աշխարհաքաղաքականության համատեքստում Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում նոր հարաբերությունների ձևավորման գործընթացի սկզբի մասին։ Ի դեպ, որոշ ռուս փորձագետներ ենթադրում են, որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները հեշտ չեն լինելու, սակայն անգամ այս տարի կարելի է ակնկալել խաղաղության պայմանագրի ստորագրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»