Ավարտվել է ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը․ հրադադարի մասին պայմանավորվածության գալ չի ստացվել
МЕЖДУНАРОДНОЕԱնթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշողլուն։
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը, հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ։
Նախքան բանակցությունները Չավուշօղլուն առանձնազրույցներ էր ունեցել Լավրովի ու Կուլեբայի հետ։
Հանդիպման ավարտին ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարներն առանձին մամուլի ասուլիսներով են հանդես եկել։
Լրագրողների հետ զրույցում ուկրաինացի նախարարն ասել է, որ չի հաջողվել հրադադարի մասին պայմանավորվածության հասնել, բանակցությունները բարդ էին։
Ըստ Կուլեբայի` ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



